Իրանի սահմանամերձ շրջանների և բնակիչների անվտանգությունը բանակի ցամաքային զորքերի համար «կարմիր գիծն է», ինչի մասին ասել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կիոմարս Հեյդարին, գրում է Tasnim News Agency-ն։
Էջմիածին քաղաքի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուստամ ջան, կներես ինձ, որ ժամանակին չկարողացա կանխել սա. Աստված վկա՝ փորձեցի:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի գլխավորած պատվիրակությանը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
«Արցախի հարցի հետ կապված՝ Իրանը հավասարակշռված մոտեցում է ունեցել։ Մենք պետք է հասկանանք նաև Իրանի յուրահատկությունը, որ այն մահմեդական երկիր է, որը պանթուրքիզմի հիմնական թիրախներից մեկն է։ Իրանին ավելի մեծ վտանգ է սպառնում այդ պանիսլամիզմի տեսակետից, քանի որ, լինելով շիա երկիր, ծայրահեղականների համար հանդիսանում է սուննի խալիֆայության ստեղծման ամենալուրջ պատնեշը։ Հետևաբար՝ Իրանի դեմ հատուկ հայացքներ ունեն պանթուրքիստներն ու պանիսլամիստները։ Միևնույն ժամանակ՝ Իրանը վարում է ճկուն քաղաքականություն»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Պետք է արձանագրել, որ այս պատերազմի գլխավոր հրձիգը եղել է Թուրքիան, որը Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան, նաև իր զինված ուժերի մի հատված տեղափոխել է Ադրբեջան, այդ թվում՝ ռազմական տեխնիկա, որոշակի զինված խմբեր՝ Պակիստանից: Նրանք խնդիր էին դրել՝ բլիցկրիգով վերահսկողության տակ առնել Լեռնային Ղարաբաղը: Եվ, իրենց հաշվարկներով, այդ պատերազմը պետք է տևեր առավելագույնը մեկ շաբաթ, 10 օր, բայց Լեռնային Ղարաբաղը կանգուն է, շարունակում է պայքարել և շարունակելու է պայքարել՝ իր իրավունքների համար:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է այրվում և պայթում թշնամու զինամթերքը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը հոկտեմբերի 30-ին պահպանվել է:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիմնականում համակարգում է այս օրերին Հայաստանում գտնվող արցախցիների առջև ծառացած սոցիալական բնույթի հարցերը: Մասնավորապես, ժամանակավոր կացարանի, ինչպես նաև հագուստի և սննդի ապահովումը:
ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է հերթական ահաբեկիչը, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Մոսկվայում Իտալիայի դեսպան Պասկուալե Տերապաչանոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ժնևում մեկնարկել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով` ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի`Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր`ԱՄՆ) հանդիպումը:
Կրեմլում ընդգծում են, որ խաղաղապահները կարող են Ղարաբաղում տեղակայվել բացառապես հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Սուրեն Բարսեղյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
Իրանագետ Գարիկ Միսակյանը 168.am-ի հետ զրույցում ամփոփելով Իրանի ԱԳ նախարարի տեղակալի այցը երեք երկրներ՝ ասաց, որ դեռևս արցախյան առաջին պատերազմից հետո Իրանը մշտապես բավականին բարձր մակարդակով ցանկություն է հայտնել դառնալ միջնորդ կողմ կամ օգնել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը մինչև այս իրատեսական չի եղել, քանի որ Մինսկի խմբի շրջանակներում, մինչև Թուրքիայի՝ տարածաշրջանում ակտիվանալը, հակամարտության բանակցային գործընթացն ընթանում էր, իսկ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված, Թուրքիայի ակտիվացմամբ պայմանավորված՝ իրանական կողմը սկսեց զգուշանալ տարածաշրջանում, հատկապես՝ Ադրբեջանի տարածքում Թուրքիայի դիրքերի ամրապնդումից, ինչպես նաև՝ իր հյուսիսային սահմաններում լայնածավալ պատերազմական գործողությունների արդյունքում իր անվտանգության առումով։
Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) 2 միլիոն եվրո (ավելի քան 2,3 մլն ԱՄՆ դոլար) կհատկացնի Ադրբեջանի ագրեսիայից տուժած Լեռնային Ղարաբաղին՝ մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով:
Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են. Արծրուն Հովհաննիսյան:
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն անընդունելի է համարում այն, որ «ամեն օր թուրք ազգայնականները ձեռնոց են նետում ֆրանսիական իշխանություններին համընդհանուր անտարբերության մեջ»:
ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանը ուղերձ է հղել փրկարար ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:
Հրապարակվել է Արցախի պաշտպանության բանակի կողմից հակառակորդի զինամթերքի ոչնչացման տեսանյութ:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբյանն ասաց, որ Արցախում համառ մարտերը շարունակվում են և դրանք շարունակվել են ողջ գիշեր։
«Այն մարդկանց համար ովքեր ամեն ինչում փնտրում են պառակտում»․ Արկադի Կարապետյան
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել»։
Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փառապանծ ճանապարհ անցած մեր գեներալների անունների՝ լրատվական որոշ կայքերի կողմից շահարկման բոլոր փորձերն անընդունելի են: Պատերազմում նրանց ներգրավվածության աստիճանի վերաբերյալ արվող ենթադրություններն ու դրանցից բխող սխալ եզրահանգումները միայն թյուր տրամադրություններ են հրահրում հասարակության մեջ:
Արցախյան պատերազմի այս դժվարին փուլում առավել առանցքային է դիվանագիտական ճակատում մեր ունեցած ողջ ռեսուրսի կոնսոլիդացիան: Մասնավորապես, անհրաժեշտ է խոսել նախկին նախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Վարդան Օսկանյանի հետ, գտնել տարբեր ուղղություններով նրանց հնարավոր ֆորմալ կամ ոչ ֆորմալ ներգրավման կերպը:
«Իրատես» թերթը գրում է․ «Ապացուցելու կարիք չունի այն միտքը‚ որ ցանկացած պատերազմ լուրջ կատալիզատորի դեր է խաղում շատ գործընթացներում‚ բացահայտում է տվյալ հասարակության‚ ժողովրդի զարգացման իրական միտումները‚ մոտիվները՝ զտելով հասարակության մասին պատկերացումները և ի հայտ բերելով հասարակության իրական ներուժը‚ ռեսուրսներն ու հեռանկարը։ Այս առումով ընթացող պատերազմը‚ թերևս‚ բացառություն չէ։ Եվ արդեն իսկ անցած մեկ ամսվա ընթացքում շատ բաներ ի հայտ են եկել‚ միմյանցից տարանջատվել են ձևականն ու իրականը։ Առաջին եզրակացություններից մեկը‚ որ մենք կարող ենք արձանագրել‚ հասարակության բավականին ստվար զանգվածի կոնֆորմիզմն է։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա առթիվ ուղերձ է հղել:
Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: