Բաժիններ՝

Արցախի նախագահի գլխավորությամբ քննարկվել է Ստեփանակերտի զինվորական պանթեոնում համալիրի կառուցման աշխատանքների ընթացքը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների մի խումբ ծնողների և պատկան մարմինների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու Ստեփանակերտի զինվորական պանթեոնում համալիրի կառուցման աշխատանքների ընթացքը:

Երկրի ղեկավարը նշել է, որ զոհվածների հարազատների հետ շինաշխատանքներին առնչվող հարցերի քննարկման ընթացքում պարզվել է, որ կան արդարացված դժգոհություններ, և խորհրդակցության նպատակն է առկա խնդիրների համար պատշաճ լուծումներ գտնելը:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ աշխատանքների ծավալը մեծ է, և հանրության կողմից ընկալելի է, որ հնարավոր չէ այն ավարտին հասցնել մեկ տարում, սակայն անընդունելի է, որ նախագծման աշխատանքներն առայսօր ընթացքի մեջ են։

Հայտնում են, որ օրակարգի շուրջ Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, նշել նոր աշխատուժի ներգրավման անհրաժեշտության մասին և ընդգծել՝ եթե խոստացված ժամկետներում նախագծման աշխատանքներն ավարտված չլինեն, կկիրառվեն օրենքով նախատեսված խիստ պատժամիջոցներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև խնդրո առարկա դարձած այլ հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031