Արտակ Բեգլարյանն անժամկետ նստացույց է սկսում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն անժամկետ նստացույց է անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ երկու օրից ավելի է, ինչ փակ է Բերձորի միջանցքը և ամբողջ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։

«120 հազար բնակիչ այս պահին գտնվում է  շրջափակման մեջ, մուտք և ելք չկա, հետևաբար՝ որևէ մատակարարում չկա։ Սրանից զատ, երեկ երեկոյից սկսած Ադրբեջանն անջատել է նաև գազամատակարարումը»,- շեշտեց Արտակ Բեգլարյանը։

Արտակ Բեգլարյանը նախ շեշտեց, որ իր համար ցավալի և անընդունելի է հայկական հասարակության, ինչպես նաև միջազգային հանրությանը պասիվությունը, մյուս կողմից՝ իր համար նաև հասկանալի է, որ հայ հասարակությունն անտարբերության, նաև անօգնականության զգացողություն ունի ու չի կողմնորոշվում, թե ինչպես կարող է օգնել։

Կարդացեք նաև

«Մյուս կողմից էլ, եթե Արցախի համար որևէ մեկը ցավում է, պետք է նաև Արցախի համար գործի։ Տվյալ դեպքում ես իմ քայլով ցանկանում եմ ուշադրություն հրավիրել և՛ միջազգային հանրությանը, և՛ ուզում եմ հայ հասարակության ուշադրությունը հրավիրել, որ սրանով արդեն «կարմիր գծերը» խախտվել են, և կանգնած ենք ցեղասպանության սպառնալիքի առջև։ Մենք պետք է գործենք, պետք է ագրեսիվ լինենք»,- շեշտեց Արտակ Բեգլարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս