«Եվ իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան Ղարաբաղի կարգավիճակի մասին, որքան այն մասին, որ Ղարաբաղում հայ բնակչության իրավունքները պետք է ապահովվեն: Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, պատրաստ է քննարկել և նրանց տրամադրել այն բոլոր իրավունքների երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի այլ քաղաքացիներ»,- հավելել է Լավրովը:
Տաթևիկ Հայրապետյանը թվիթերյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական տեղեկատվական աղբյուրները, ի շարունակություն երեկ տարածած ապատեղեկատվության, թե իբրև ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով «օտարերկրյա գործակալների» թողնում են մտնել Արցախ, այսօր «բացահայտել են», որ այդ 14 հոգին Իրանի քաղաքացիներ են, որոնք գաղտնի առաքելությամբ մտել են Արցախ:
Նիկոլ Փաշինյանն այնքան է նեղվել իմ վերջին վերլուծություններից, որոնք վերաբերում էին ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովին, իր վարած արտաքին քաղաքականության հերթական ֆիասկոյին և արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որ որոշել է պատասխանել ոչ ավել, ոչ պակաս, իրեն պատկանող ընտանեկան թերթով: Ուստի, հարկ եմ համարում արձագանքել Նիկոլ Փաշինյանի թերթում հրապարակված հոդվածին:
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին տեղեկանում է ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրությունից:
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն է:
ՀՀ պաշտպանության նախարարությունն ամեն օր Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ հաղորդագրություններ է տարածում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս ընթացքում վիրավորներ ենք ունեցել, վերջին դեպքն արձանագրվել է նոյեմբերի 29-ին:
«Մեզ ասում էին՝ սա է իրականությունը, պետք է հաշվի առնել այն»,- այս մասին օրերս ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում, որը գումարվել էր Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊԲ-ն։
Երկրի ղեկավարին ուղեկցում էին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ուժային կառույցների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:
Արցախում ընթացիկ տարում արձանագրված հանցագործությունների դինամիկան 2021 թվականի համեմատ զգալիորեն նվազել է:
Ադրբեջանի ԶՈւ-ն նոյեմբերի 29-ին շփման գծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն է:
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորախումբն իր պատասխանատվության գոտում հրադադրի խախտման մեկ դեպք է արձանագրել: Այս մասին տեղեկանում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունից:
2 տարի առաջ նոյեմբերի 29-ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում մի փաստաթուղթ էր հրապարակել՝ նշելով, որ այն 2020-ի պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանին՝ պատերազմական գործողությունները դադարեցնելու համար առաջարկված փաստաթղթի աշխատանքային տարբերակի օրիգինալն էր, ինչը Փաշինյանը մերժել էր։
«Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանը շնորհակալություն է հայտնել անմիջական մթնոլորտի համար, իր հերթին Արթուր Թովմասյանն ասել է, որ Արցախում յուրաքանչյուր պետական պաշտոնյայի դուռ ժողովրդի առաջ բաց պետք է լինի:
Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր նոր քրեական գործ և ըստ ենթակայության ուղարկվել ԱՀ քննչական կոմիտե, որտեղ քննիչի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել:
Այն, որ Ադրբեջանի նախագահը հիստերիայով է արձագանքում Ռուբեն Վարդանյանի՝ ոչ միայն Արցախի Հանրապետության պետնախարար նշանակվելուն, այլև նրա հայտարարություններին, հասկանալի է: Սակայն ուշագրավ է, որ բավականին նյարդայնանում են նաև հայաստանյան որոշ շրջանակներ:
«Փաստ» թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Օսկանյանը չի նշանակվելու այդ պաշտոնում:
Նոյեմբերի 23-ին Արցախի կառավարության 9 նախարար ազատվեց պաշտոնից, ապա նրանցից չորսը ԺՊ նշանակվեցին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, խոսելով հանդիպման տապալման ադրբեջանական կողմի ներկայացրած պատճառների մասին, նշեց՝ Ալիևը նման քայլերով հող է նախապատրաստում Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար։
Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման նպատակով իրականացվում է «ՏՏ ոլորտի պետական աջակցության» ծրագիրը, որը միտված է զբաղվածության տեսակարար կշռի ապահովմանը, արտադրանքի և ծառայությունների ծավալի տարածքային համաչափ աճին, արցախյան հատվածի առավելությունների և հնարավորությունների մասին իրազեկվածության և ներկայացվածության աստիճանի բարձրացմանը։
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։
Արցախի Հանրապետության Նյութական վնասների հարցերի կոմիտեում, որի նպատակը 44-օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցություն ցուցաբերելն է, նոյեմբեր ամսվա դրությամբ առկա է մոտ 9668 դիմում, որից 2545-ն արդեն բավարարվել է:
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ ռուս խաղաղապահներին ուղղված պահանջին՝ չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը:
Արցախի Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական տեղեկությունը:
Հաղորդագրությունը Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունն է։
ՀՀ նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական հոդվածը Արցախի խնդրի վերաբերյալ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 22-ին, հիմք ընդունելով https://168.am/2022/11/23/1800663.html «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և 78-րդ հոդվածի 6-րդ մասը, դիմել էր Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանել շրջանառությունից: Ինչպես հայտնել էին նախագահի աշխատակազմից, նման որոշման համար պատճառ են հանդիսացել Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության […]
Արցախի ապագան այսօր կարևոր է ոչ միայն Արցախում ապրող մարդկանց ճակատագրի, այլեւ ողջ հայկական աշխարհի ապագան կանխորոշելու տեսանկյունից», -ընդգծել է Ռուբեն Վարդանյանը, ասված է Արցախի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։