«Միջազգային հանրությունը՝ բոլորը, «գցել են» Հայաստանին»,- այս մասին 168TV-ի տաղավարում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, այսպես կոչված, անկլավները հանձնելու պատրաստակամությանը, և սպասվող զարգացումներին, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում:
«Արցախն Ադրբեջանի կազմում տեսնում են երեք կառույց և անհատ՝ Թուրքիան՝ Էրդողանի գլխավորությամբ, Ադրբեջանը՝ Ալիևի գլխավորությամբ, և «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, ո՛չ երրորդը չունեն հայ ժողովրդի համաձայնությունը, վստահություն և այն մանդատը, որով Արցախը հանձնեն Ադրբեջանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:
«Այդ քննարկումների մեջ չեմ ուզում մտնել, չեմ մեկնաբանի ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ էլ այլ պաշտոնյայի ասածները, մենք Արցախում ենք, մենք դիմակայում ենք ու պահում ենք այս հողը։ Ինձ տվեք համայնքին վերաբերող հարցեր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արտակ Հակոբյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։
Մայիսի 22-ին հրավիրված ասուլիսի ժամանակ «Հետքը» Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր՝ անկլավների և միջանցքի մասին կետերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հանելն իր միանձնյա որոշո՞ւմն է եղել, թե՞ քննարկումներ են տեղի ունեցել Պաշտպանության նախարարության, ԳՇ ներկայացուցիչների հետ, Փաշինյանն արձագանքել էր՝ նման քննարկումներ եղել են:
Արցախին կոչ եմ անում Բաքվի հետ երկխոսությանը համապատասխան պատրաստակամությամբ վերաբերվել. Փաշինյան
ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումից մի հատված՝ այն կերկայացնելով որպես կոնկրետ շահարկում:
«Փաշինյանի` մայիսի 22-ի ասուլիսում արտահայտած թեզերն իրական ռիսկեր են պարունակում, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի և Արցախի համար»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։
Ազատ Վիլենի Համբարձումյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար:
Նիկոլը ծախել է և ծախում է Արցախը գեպոլիտիկ շուկաներում, սական այդ ուկրաինական պատերազմի համատեքստում գեոպոլիտիկ վերջին զարգացումները բացարձակ կապ չունեն այդ վաճառքի հետ:
Ավելի քան 4-ժամանոց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հրապարակայնորեն պնդեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, «ինչը շատ կարևոր առաջին քայլ է»: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի ադմինիստրատորի օգնական Էրին Էլիզաբեթ ՄըքՔին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ:
Այսօր լրագրողները Տիգրան Ավինյանից հետաքրքրվեցին, թե որպես քաղաքապետի թեկնածու, իշխող քաղաքական թիմի անդամ ի՞նչ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարության վերաբերյալ:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
Այս մասին տեղեկացանք «Արցախէներգո» ընկերությունից
Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ: Մենուա Սողոմոնյանից հետաքրքրվեցինք՝ ի վերջո, ի՞նչ նպատակ են հետապնդում Փաշինյանի այս հայտարարությունները, եթե ինքն էլ է խոստովանում, որ Արևմուտքից որևէ երաշխավոր չկա:
Նիկոլ Փաշինյանը նախօրեի ասուլիսում ըստ էության բավարարեց Իլհամ Ալիևի ապրիլի կեսերին շրջանառության մեջ դրած պահանջը։ Ապրիլի 18-ին հրապարակվեց Իլհամ Ալիևի հարցազրույցը՝ թշնամական սուր հռետորաբանությամբ, սպառնալիքներով, վիրավորական խոսքերով, որոնք ուղղված էին ոչ միայն ՀՀ ներկայիս, այլև նախկին իշխանություններին և ողջ հայությանը:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ առկա արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ:
168.am-ի տեղեկություններով, քննարկմանը ներկա մասնակիցները զորքի հետքաշման հարցում չեն տվել իրենց համաձայնությունը, մասնավորապես, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել է բանակցել ռուսական կողմի հետ և փորձել հարցի այլ լուծում գտնել, ինչը, թերևս, չի արվել:
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 310 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 34 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:
Այս անգամ Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ ասուլիսի գլխավոր մտքերը լայն արձագանք ու լուսաբանում գտան ոչ միայն՝ ռուսական ու ադրբեջանական լրատվամիջոցներում, փորձագիտական հանրության շրջանում, այլև տարածաշրջանային ու միջազգային հեղինակավոր մամուլի էջերում։ Միջազգային լրատվամիջոցներն ըստ էության առաջին անգամ արձանագրեցին, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, և հատկապես այս միտքը տեղ է գտել հեղինակավոր գրեթե բոլոր լրատվամիջոցներում։
«Քաղաքական գործչի՞ իրավունքը, թե՞ ժողովրդի իրավունքը. Հայկական համատեքստ» վերտառությամբ տելեգրամյան գրառմամբ ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է ըստ էության Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին հայտարարությանը։
«Իրանը Հայաստանին կապող ճանապարհի երկրորդ կտորն են փաստորեն հիմա կտրում, արդեն Տիգրանաշենի ճանապարհն է։ Եթե Տիգրանաշենը հանձնում են, ապա միայն գյուղը չի տրվում, հանձնվում է նաև գյուղի հարակից միջպետական ճանապարհը։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը Իրանին կամ ավելի հեռուն գնացող՝ Հյուսիս-Հարավով, Ռուսաստանը Հնդկաստանին կապող ճանապարհին են խցանումներ առաջացնելու։ Իրանը մեզ համար կյանքի ճանապարհ է, առաջին պատերազմի ժամանակ Իրանն է մեզ համար եղել կյանքի ճանապարհ, այլ ոչ թե Վրաստանը»,- շեշտեց փորձագետը։
88-ին, երբ Հայոց արևելաց կողմում թևածեց ազատագրական շարժումը, ԱԶԳԸ վանկարկում էր «Արցախը մերն է…»
Այս բոլորը բացատրվում և արդարացվում է պարզունակ հիմնավորմամբ, թե Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակում և աշխարհաքաղաքական առկա փոփոխությունների պայմաններում պարզապես այլընտրանք չկա։
Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իմ մասով համարում եմ անտեղի և վիրավորական: Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։
Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսում կատարված հայտարարությունը, որում նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերել Արցախում։
Ներկայացվում է «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը՝ ՈՒՂԻՂ
Արցախում ներքաղաքական գործընթացները շարունակում են նոր զարգացումներ ստանալ:
Եթե Արցախը հայկական չեղավ, ի՞նչ ես, բոլորիս ճակատին «օղլի» է դաջվելու։
Մի քանի ժամ տևած հերթական մամուլի ասուլիսի ու հակասական մտքերի տարափի ընթացքում երեկ Նիկոլ Փաշինյանը շարունակեց հանրությանը «նախապատրաստել» սպասվող, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի պայմաններին՝ կրկին անվստահություն հայտնելով, որ խաղաղությունը կհաջողվի, սակայն ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը։