Ծափ տվեք արա՛, բոլորը ի օգուտ Ադրբեջանի և ոչ մի խոսք Արցախի ինքնորոշման մասին. Արթուր Թովմասյանը
Արթուր Թովմասյանը գրում է. «Ըստ իմ աղբյուրների փոխանցմամբ՝ Բրյուսելում եռակողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը.
📍Հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև խաղաղության պայմանագրի մշակման և կնքման շուրջ բանակցությունների գործընթացի կարգավորում
📍Ադրբեջանի ինքնիշխանության և օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության հետագա բնակության հարցերը
📍Հայաստանի անօրինական զինված կազմավորումների դուրսբերում Ադրբեջանի տարածքից
📍Լաչինի անցակետում մաքսանենգության վերջին փորձերը
📍Սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների և միջանցքների ապաշրջափակման խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև միջանցքի հարցը
📍Արևմտյան Ադրբեջանի համայնքի հարցերը՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձ հայրենի հողեր
📍Փոխվում է մարդասիրական փոխադրումների երթուղին Լաչինի ճանապարհից դեպի Բարդա-Աղդամ երթուղով
Ծափ տվեք արա՛, բոլորը ի օգուտ Ադրբեջանի և ոչ մի խոսք Արցախի ինքնորոշման մասին»: