«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, հրապարակախոս Արմեն Բաղդասարյանն է:
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- ասված է հաղորդագրության մեջ։
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն ասաց, որ բազմիցս Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենք տեր են 29.800 քկմ տարածքին, հետևաբար՝ եթե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուրեմն՝ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս։
ՌԴ խաղաղապահների միջոցով կարողացել ենք մեկ բեռնատար սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ուղարկել Հին շեն, Մեծ շեն, Եղցահող և Լիսագոր համայնքների բնակիչներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև մի շարք հարցերի շուրջ կան առանցքային տարաձայնություններ, որոնցից մեկը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղին։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Պրահայում պատասխանելով «Ազատության» հարցին՝ որո՞նք են այն հարցերը, որոնց շուրջ վաշինգտոնյան բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մնացել են տարակարծիք։
Արդեն 145-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ։ Մի կողմից՝ Բերձորի ճանապարհը փակել են Ադրբեջանի ոստիկանության և ուժային կառույցների ներկայացուցիչները, մյուս կողմից՝ զավթելով Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը՝ մաքսակետ են տեղադրել։
Երեկ՝ մայիսի 4-ին, ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Առլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացրել են բանակցություններ:
Բելգիացի և ֆրանսիացի թվով երեսուներկու քաղաքական և հասարակական գործիչներ հայտարարություն են ընդունել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անիրատեսական է համարում այս փուլում կողմերի միջև վերջնական համաձայնությունը: Առկա են բազմաթիվ չկարգավորված խնդիրներ, ներառյալ կոմունիկացիայի, փախստակամնների, սահմանների, բնական ռեսուրների կառավարման և այլ հարցեր, գրում է «Ամերիկայի ձայնը»։
Չկա մեկ մարդ, ով համաձայն լինի, որպեսզի Արցախը լինի Ադրբեջանի կազմում. Թագուհի Թովմասյան
ԼՂ հայերի անվտանգությունը, իրավունքները պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ ձևաչափին. Փաշինյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը 168.am-ի հետ զրույցում շեշտեց՝ իրավիճակի միակ և ուղղակի պատասխանատուները Հայաստանի օրվա իշխանություններն են:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հարցերին: Հանդիպմանը ներկա են եղել Չեխիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տոմաշ Պոյարը, կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վոնդրան, Չեխիայի խորհրդարանի պատգամավորներ:
Օրերս 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգվեց: Սա վերջին երկարաձգումն է լինելու:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանին, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանին և Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանին։
Մայիսի 1-ից Վաշինգտոնում մեկնարկած Միրզոյան-Բայրամով բանակցությունները շարունակվում են։ Այս հանդիպմանը զուգահեռ, ինչպես նաև հանդիպումից առաջ, ՀՀ իշխանական պատգամավորները բազմիցս ասել են, որ քննարկվում են նաև «Արցախում բնակվող հայության իրավունքների և անվտանգության» վերաբերյալ հարցեր։
Չեխիայի վարչապետի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Չեխիայի իր գործընկերոջ հետ հանդիպմանը մանրամասն ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը:
Ստորագրահավաք՝ Բերձորի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի պահանջով. ՈՒՂԻՂ
Պահանջագրով միջազգային հանրության տարբեր դերակատարների պահանջ է ներկայացվում ապահովել Արցախի ապաշրջափակումը:
Անընդունելի է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ ցանկացած կարգավիճակով. Թագուհի Թովմասյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արձանագրում է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախի միջազգային կարգավիճակի թեման փակելու որևէ պայմանավորվածություն չի եղել։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի կողմից մայիսի 2-ին արված հայտարարությունը:
168.am–ը մի քանի անգամ անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության որոշ կետերի խմբագրումներին, մասնավորապես, Լաչինի միջանցքի հետ կապված: Բայց առկա պայմաններում հարկ ենք համարում հանրագումարի բերելով, ևս մեկ անգամ ներկայացնել՝ ինչպես դրանք, այնպես էլ՝ հետագա զարգացումներն ու հաջորդած եռակողմ, քառակողմ հայտարարությունները: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության խմբագրումները Եվ այսպես՝ Առաջին, նոյեմբերի 9-ի հայտարարության նախնական […]
Հիշեցնենք, որ երեկ լուր տարածվեց, որ Ադրբեջանը պահանջում է Դադիվանքից վտարել հայ հոգևորականներին
Թույլ չենք տալու Արցախում էթնիկ զտումներ, թույլ չենք տալու անցակետի լեգիտիմացում. Թագուհի Թովմասյան
«Պարոն Ռուբինյանը միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ չի զբաղվում։ Հայաստանի կառավարության և վարչապետի որոշումն է եղել, որպեսզի պարոն Ռուբինյանը ևս ներգրավված լինի այս բանակցություններում։ Բնականաբար, Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցեր չեն կարող քննարկվել այդ հարթակում»:
Մայիսի 1-ին Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Լաչինի միջանցքում Հակարի Կամրջի վրա Ադրբեջանի՝ անօրինական անցակետին:
Երեկվանից Վաշինգտոնում մեկնարկել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցությունները, որոնց ընթացքում, ըստ «Ամերիկայի ձայնի» հրապարակման, քննարկվել են «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» փաստաթղթին առնչվող հարցերը։
Ապրիլի 30-ին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Ադրբեջանը Լաչինի միջանցքում է ՌԴ թուլությա՞մբ, թե՞ համաձայնությամբ» թեմայով քննարկման ժամանակ նախկին «իմքայլական» պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ Գայանե Աբրահամյանը հայտարարել էր.
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանն ադրբեջանական մաքսակետի տեղադրումն ու դրա հետևանքները գնահատեց՝ որպես շատ վտանգավոր զարգացում։