168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ի պատասխան այս հարցերի՝ նախ ասաց, որ Արցախն այսօր ապրում է իր պատմության ամենածանրագույն ժամանակահատվածը։ Դրան զուգահեռ՝ մամուլում շրջանառվում են Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի թեզերը, որի վառ ապացույցը երեկ հրապարակված փաստաթուղթն է։
Ճնշումը շատ ուժեղ էր. Ռուբեն Վարդանյանը` կառավարության նիստում
Փաստն այն է, որ Ռուբեն Վարդանյանն ինքը հրաժարական չտվեց, և, ըստ էության, դրանով ֆիքսեց իր քաղաքական հայացքների տարբերությունը՝ թե՛ Արցախի այսօրվա ղեկավարության, թե՛ ՀՀ այսօրվա ղեկավարության միջև:
Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսությունում շուրջ 30 տոկոս անկում կա
Նշվում է, որ հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել իրենց մասնագիտական կարողությունների շրջանակներում օգտակար լինել Արցախին։
Փետրվարի 20-ից Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես իրենց առաքելությունը սկսեցին ԵՄ դիտորդները, որից ժամեր անց ապատեղեկատվություն և սադրանքներ արձանագրվեցին հայ-ադրբեջանական սահմանին և Արցախյան շփման գծում:
«Ոչ թե պետնախարար, այլ քաղաքական գործի՞չ։ Հինգ թեզ Ռուբեն Վարդանյանի հրաժարականի վերաբերյալ» վերտառությամբ գրառմամբ ռուս հեղինակավոր վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը ներկայացրել է իր 5 մտքերը` Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից հեռացնելու՝ Արայիկ Հարությունյանի որոշման և Վարդանյանի քաղաքական ապագայի մասին:
168.am-ի հետ զրույցում պատասխանելով այս հարցերին՝ «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը նախ անդրադարձավ Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո ընդամենը վարչապետ է, այսինքն՝ իրական հայկական շահերի հետ որևէ կապ չունի։
Փետրվարի 23-ին Արցախի նախագահի հրամանագրով Ռուբեն Վարդանյանն ազատվել է պետական նախարարի պաշտոնից: Արցախի նախագահը գլխավոր դատախազին առաջարկել է ստանձնել պետական նախարարի պարտականությունները
Փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորները պատրաստվում են ԵԽ-ում ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամից խուսափելու համար անհրաժեշտ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:
Այնինչ, մարդուն, առավելևս, աշխարհաճանաչ մարդուն հասկանալու համար ժամանակ էր պետք…
Փետրվարի 23-ին Արցախի նախագահի հրամանագրով Ռուբեն Վարդանյանն ազատվել է պետական նախարարի պաշտոնից:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:
Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները:
Երկրի ղեկավարը և կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին։
Արցախի Հանրապետության խորհրդարանը քննարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հրապարակեց մի փաստաթուղթ, որը պարունակում է, այսպես կոչված, հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատման համար «խաղաղության պայմանագրի» բանակցությունները մեկնարկելու տարրեր։
Փետրվարի 23-ին մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի առաջին նիստը:
Արդարադատության միջազգային դատարանը երեկ հրապարակեց Հայաստանի կողմից ներկայացված «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը և պարտավորեցրեց Ադրբեջանին մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Այս եղանակն իսկական «քյասիբի» եղանակ է. Արցախում հոսանքի անջատումների ժամանակ տաքանում են արևի տակ
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Հաագայի դատարանի որոշմանը, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Մարուքյանը նշել է, որ Հաագայի դատարանն այդ որոշմամբ ավելի ամրացրեց և միջազգային իրավական մակարդակում լեգիտիմ ճանաչեց 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի պարտավորություններն ու դրանով սահմանված կառուցակարգերը։ «Շուրջ երկու […]
«Միայն կարող եմ ասել, որ դատարանի վճռի կայացումը տվյալ պետության վարքի վրա նշանակություն ունի։ Եվրոպական դատարանի վճիռն Ադրբեջանը կարող է չի կատարել, կամ էլ համարում են, որ կատարել են, այս դեպքում, եթե Կարմիր խաչի մեքենաներն անցել են Արցախի փակ ճանապարհով, համարել են, որ կատարել են։ Այս պարագայում, կարծես թե, նման տարբերակում չկա։ Դատարանի որոշումը դեռևս ամբողջությամբ չեմ ընթերցել։
«Ինչպես գիտեք՝ ՀՀ-ն անցած տարվա դեկտեմբերին հրատապ կերպով դիմել էր Արդարադատության միջազգային դատարան ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակներում ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջով, դատարանին խնդրելով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը:
ԱՄՆ-ը հույս ունի հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց տեսնել առաջիկա օրերին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված հանդիպման ընթացքում:
Արցախի պետական մարմիններն ունեն իմ հստակ հանձնարարականը առավելագույնս աջակցելու այդ ջանքերին:
Շրջափակման պայմաններում Արցախում ծնվել է 277 երեխա
Ի հակադրություն, Դատարանը միաձայն քվեարկությամբ ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ հերքելով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ականներ տեղադրելու կեղծ մեղադրանքները։
Օրերս Newmag հրատարակչությունը հայ ընթերցողին ներկայացրեց արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» վեպը: Այս առիթով գրքի հեղինակը Հայաստանում է, և 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել ենք նրա հետ: Քանի որ Մագդա Թախտաճյանը հայերեն չի խոսում, իսպաներենից հայերեն թարգմանության հարցում օգնել է թարգմանչուհի Սվետլանա Մարտիրոսյանը:
Մարտակերտի և Շուշիի շրջաններում հրադադարի խախտման երեք դեպք է գրանցվել։ Զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է իրականացնում։
Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի համապատասխան ռեժիմի վերականգնման և երկարօրյա ծրագրերի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: