Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկը այցելել է արգելափակված Լաչինի միջանցք
Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկը այցելել է Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակված Լաչինի միջանցք՝ տեսնելու, թե ինչ է այնտեղ կատարվում:
«Լաչինի միջանցքում եմ: Ուզում էի սեփական աչքերով տեսնել այն վայրը, որի մասին այդքան լսել եմ, եւ որի մասին այդքան խոսում եւ գրում են»,- գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում՝ տեսանյութ եւ լուսանկարներ հրապարակելով իր այցից: