
Արցախում հումանիտար աղետը հաղթահարելու համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը թվիթերյան իր միկրոբլո գրառում է կատարել, կից ներկայացնելով տեսանյութ ։
«Լեռնային Ղարաբաղն, արդեն 8 ամիս է շրջափակման մեջ է։ Հունիսի 15-ից տարածաշրջան մարդասիրական օգնություն չի ստացվել։ Հատկապես խոցելի են 20 հազար տարեցները, 9000 հաշմանդամություն ունեցողները, 30 հազար երեխաները, հղի կանայք, վիժումների թիվը Լեռնային Ղարաբաղում եռապատկվել է։ Հումանիտար աղետը հաղթահարելու համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել»,-գրել է ՀՀ ՄԻՊ-ը։
Almost 8 months-long blockade of #NK continous. No humanitarian assistance has entered the region since June 15th. 20K elderly, 9K PwD’s, 30K children, pregnant women are especially vulnerable with the cases of miscarriages in #NK having tripled. pic.twitter.com/KlvRw3HC2d
— Armenia Ombudsperson 🇦🇲 (@OmbudsArmenia) August 6, 2023