Ֆրանսիան պահանջում է վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով․ Օլիվիե Դըկոտինյի
Ֆրանսիան պահանջում է վերականգնել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։Ֆրանսիան պահանջում է վերականգնել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այս մասին գրել է X (նախկինում Twitter)-ի իր միկրոբլոգում։
«Ֆրանսիան պահանջում է վերականգնել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումները բնակչությանը»,- գրել է ֆրանսիացի դիվանագետը:
Ադրբեջանն ապօրինի արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ամբողջությամբ զրկված է պարենի, դեղորայքի, վառելիքի, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումներից։ Ադրբեջանն արգելափակել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը։