Բաժիններ՝

Արցախի ցանկացած քաղաքացու Վագիֆ Խաչատրյանի մեղադրանքը կարող են առաջադրել. ԱՀ նախագահ

Վագիֆ Խաչատրյանի առեւանգման դեպքը հենց ապացույց է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցանկացած քայլ, մեզ համար անվտանգային առումով ռիսկային է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մի մարդ, որը որեւէ կապ չունի ռազմական գործողությունների հետ, առեւանգվում եւ ներկայացվում է որպես ցեղասպանություն իրականացնող անձ, ապա պարզ է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հետագայում այդպիսին է լինելու, եւ Արցախի ցանկացած քաղաքացու կյանք վտանգված է: Եթե նրանք կարողանում են մեղադրանք առաջադրել Վագիֆ Խաչատրյանին, ապա Արցախի ցանկացած քաղաքացու այդ նույն մեղադրանքը կարող են առաջադրել»,-ասաց նա:

Անդրադառնալով Վագիֆ Խաչատրյանի վիճակին, ԱՀ նախագահն ասաց, որ փորձում են ռուս խաղաղապահների եւ Կարմիր Խաչի միջոցով տեղեկություններ ստանալ. «Կարծես առողջական վիճակի առումով վերահսկելի է, բայց պետք է հաշվի առնենք, որ նա առողջական ծանր խնդիրներ ուներ, դրա համար էր տեղափոխվում Երեւան՝ վիրահատվելու: Մենք պայքարելու ենք եւ Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրը մեզ համար շատ կարեւոր է եւ հետագա բոլոր շփումներում, մեր քայլերում, մենք դա հիմք ենք ընդունելու: Ադրբեջանի այս պահվածքը հենց այն ցուցիչն է, թե ինչպես են փորձում հետագայում վարվել մնացածների նկատմամբ»,-ընդգծեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս