Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը. դեսպան

Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ ապրանքների, մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը, ինչպես նաև բնակչությանը գազով և էլեկտրաէներգիայով անխափան մատակարարումը։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն անցած տարվա դեկտեմբերից փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հտեևանքով Արցախում մարդասիրական ծանր դրություն է, որն օրեցօր ավելի է վատթարանում: Ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքի սկզբնամասում ապօրինաբար տեղադրել է անցակետ: Ներկայում դեպի Արցախ մարդասիրական բեռների տեղափոխում հնարավոր չէ իրականացնել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031