Վտանգի առաջ է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը. այս երկու մարմինները խիստ կապված են. Վազգեն Մանուկյան
««Հայաքվեն» պարզապես ավելացնում է պատիժ նրա համար, ինչը գրված է ՀՀ սահմանադրությունում, որևէ նոր բան չի ավելանում։ Այստեղ քննարկելու որևէ բան չկա. ՀՀ օրենքով` այն պաշտոնյան, որը կհանդգնի հայտարարել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, պետք է պատիժ կրի թե՛ իրավական, թե՛ բարոյական»,- ասաց Մամիջանյանը՝ նշելով, որ արցախցիներն ամեն ինչ անում են Արցախի փրկության համար. հերթը Երևանինն է։
Նախքան այդ, այսօրվա իմ հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը:
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է վերջերս ԱՄՆ-ում հրապարակված երկու զեկույցների։ Խոսքը Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի ցեղասպանության մասին զեկույցի ու Վաշինգտոնում տեղակայված իրավաբանական կառույցներից մեկի հրապարակած զեկույցի մասին է, որը վերաբերում է է հայ-ադրբեջանական բանակցություններին։ «Օկամպոն իր զեկույցում ապացուցում է, որ այն արարքը, […]
«Հայաքվե» նախաձեռնությունը քաղաքական մեծ նշանակություն ունի։ Շատ կարևոր է, որ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեով «ոչ» ասի Արցախը Ադրբեջանի կազմում լինելու։ Այսօր «Հայաքվե» նախաձեռնության 58 հազար ստորագրությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հետևանք է։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա երեկ եղել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին։
Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում, ԼՂ մուտքի հնարավորության սպասող հումանիտար բեռներով բեռնված 22 բեռնատարներին երեկ ավելացան ևս 10-ը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Անցյալ տարի Պարենի համաշխարհային օրը Նախագահ Բայդենը վերահաստատեց իր հավատարմությունն աշխարհին, որտեղ «ոչ մի երեխա չպետք է քաղցած գնա քնելու, ոչ մի ծնող չպետք է անհանգստանա, թե ինչպես կերակրի իր ընտանիքին, և ոչ ոք ստիպված չպետք է լինի դիմակայել պարենային անապահովությանը»: Նույն ելույթում Բայդենն ընդգծեց, թե ինչպես է Միացյալ Նահանգները միայն այդ տարի հատկացրել ավելի քան 9 միլիարդ դոլար մարդասիրական օգնություն՝ փրկելու համար աշխարհի խոցելի համայնքներին:
Ներքին երկաթյա կարգապահություն՝ հիմնված սոցիալական արդարության,կեղծ ժողովրդավարությունից հրաժարվելու,մասնակի կամ լրիվությամբ քաղաքական-հասարակական կազմակերպություների գործնեությունը սահմանափակելու ,բոլոր պառակտիչներին և սադրիչներին պատժելու և այլ նեգատիվ երևույթները պետական հանրային կյանքից վերացնելու հիմքի վրա…
Մասնավորաբար, ըստ արցախյան մեր աղբյուրների, մինչև ուշ գիշեր Արցախի խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ուշագրավ դրվագ է արձանագրվել. իր ելույթում Սամվել Բաբայանը հայտարարել է, որ «ռամոչնի» (շրջանակային) փաթեթ է ուղարկել Ադրբեջանին։
ԱՀ նախագահի պարտականությունները կկատարի ԱՀ ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանը կամ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։
Ոչնիկոլական Հայաստանը ձգտում է խելամիտ լուծումների, կայուն խաղաղության։ Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունքի իրացմանը։
Իշխանության մարտահրավերը կեղտոտ գործարք է՝ ողջ մնալու դիմաց մարդկային կերպից հրաժարվելու մասին: Եվ վայելելու այդ մասին հավաստող ՀՀ քաղաքացու անձնագիրը՝ մինչև կհասնի առևանգվելու ժամը:
«120 հազար բնակչություն ունեցող փոքրիկ Արցախը փոխում է տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի խաղաքարտերը, այդ 120 հազար մարդիկ իրենց կյանքի գնով, ազատ տեղաշարժի տոտալ սահմանափակման, սովի եզրին դիմադրում են Ադրբեջանին ու նրա դաշնակիցներին, դրանով փոխում նրանց ծրագրերը: 44-օրյա պատերազմից հետո, նաև պայմանավորված Հայաստանի ղեկավարների հետ ունեցած հարաբերություններով և դիմադրության իսպառ բացակայությամբ, Ադրբեջանը չէր ենթադրում, որ կարող է որևէ տեղ հանդիպել դիմադրության, այն էլ՝ այսպիսի դիմադրության»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Կանադայի սենատի անդամ, Կանադայի սենատի նախկին խոսնակ Լեո Հուսակոս խոսել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պարբերականին։
Ակնայի ճանապարհը բացում է Ադրբեջանի կամայականության և որևէ բսնով չսահմանափակված վարքագծի լիարժեք իրական հեռանկար։
«Եղածն ու այն, ինչ տեսնում եք, չե՞ք համոզվում դրանում, ամեն օր չե՞ք համոզվում, որ Արցախը չի հանձնվելու։ Սովորական հացի խնդիր չունեցող մարդն այսօր կանգնած է ու ասում է՝ ես այդ կեղտոտ, արյունոտ ալյուրը չեմ ընդունելու, սա այդ պայքարի պարզ օրինակը չէ՞։
Հայաստան ժամանած Ֆրանսիայի պատվիրակությունը եկել է պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայերին և արթնացնելու միջազգային հանրությանը։ Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիռոլան, ով Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:
Հայ ակտիվիստ նկարիչ Միշա Բադասյանը Շվեցարիայի Ցյուրիխ քաղաքում բողոքի ակցիա է անցկացրել՝ նպատակ ունենալով հանրությանը տեղեկացնել Արցախի շրջափակման մասին։
« Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և էթնիկ զտման իրական վտանգ կա: Ադրբեջանն այսպիսով վտանգում է Հայաստան-Ադրբեջան փխրուն խաղաղության գործընթացը և անվտանգությունը Հարավային Կովկասում։ ԵՄ-ն և Գերմանիան չպետք է լռեն:
Պատրաստ ենք անոթի մնալ, բայց Բաքվից ողորմություն չընդունել. Հովիկ Էսմերյան
Ֆրանսիական դիվանագիտությունը պետք է դուրս գա իր հարմարավետության գոտուց և սկսի գործել: Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի անդամ Պատրիկ Կարամը, որը Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:
Ադրբեջանը արգելափակել է դեպի Լեռնային Ղարաբաղ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար:
Արցախում հումանիտար իրավիճակը օրըստօրե դառնալու է էլ ավելի բարդ։ Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, որը Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:
Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծած հումանիտար ճգնաժամին։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակը գոհունակություն է հայտնել ֆրանսիացի բարեկամներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԺ-ն:
Ադրբեջանը թույլ չի տալիս, որ արցախահայերը ապրեն և արհամարհում է միջազգային իրավունքը: Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Օ-դը ֆրանս ռեգիոնի նախագահ Բերտրան Քսավիեն, որը Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:
Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետական» խմբակցության նախագահ, ԼՂ հարցով ուսումնասիրության խմբի ղեկավար Բրունո Ռըտայոն հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացնում է ցեղասպանության և էթնիկ զտման քաղաքականություն։