
Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ, ասել են խոշտանգումների չեն ենթարկվել. Դավիթ Գալստյան. «Ազատություն»

«Երբ մենք պատգամավորներով հանդիպում էինք նախագահին և հարցրել էինք՝ ինչ նորություններ կան մեր գերեվարված բարձրաստիճան պաշտոնյաներից, ասաց, որ նորմալ է, խոսել է: Նրանք այնտեղից ասել են, որ իրենց առողջական վիճակը նորմալ է, խոշտանգումների չեն ենթարկվել»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ նշելով, որ պարբերաբար հանդիպում են Արցախի նախագահին։
Արդյո՞ք Շահրամանյանն է նրանց հետ կապ հաստատել, թե՞ արցախցի պաշտոնյաներն են այնտեղից միջնորդավորված զանգահարել, պատգամավորը մանրամասներին չէր տիրապետում։