Հարցին, թե արդյոք տեղի ունեցած հեղաշրջում չէր, արդյոք Արայիկ Հարությունյանին Արցախի նախկին 2 նախագահները եւ ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահները չեն ստիպել, որ հրաժարական տա, Բաբայանը ասաց, որ Արայիկ Հարությունյանը պայմանավորվել է Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ եւ նման որոշում է կայացրել, սակայն նրան չեն պարտադրել:
Արցախում իրենց պատճառով մարդիկ սովամահ են լինում, իսկ Հայաստանի իշխանությունները քեֆ-ուրախության մեջ են, վայելում են կյանքն ու իշխանության բարիքները։ Եղածով չեն բավարարվում, պետության հաշվին միլիոնավոր դոլարներ են ծախսում, դրսից մարդիկ են բերում՝ քեֆ-ուրախությունները ճոխացնելու համար։
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ սույն թվականի սեպտեմբերի 4-ին և 5-ին Ստեփանակերտի հ. 2, 5, 6, 7, 9, 10 և 12 հիմնական դպրոցներում ուսումնական գործընթաց չի իրականացվելու` կապված հացի վաճառքի համար տրամադրվող կտրոնների ձեռք բերման գործընթացի հետ։
Ս․թ․ սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, իսկ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից։
Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Սեպտեմբերի 2-ին Թբիլիսիի Ավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում կայացել է հանրահավաք՝ հաջակցություն Արցախի և արցախահայության։ Հանրահավաքը կազմակերպել է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։
Սեպտեմբերի 3- ին, ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ֊17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։
հացի խնդիրը մեղմելու նպատակով ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ
Ադրբեջանի մամուլի խորհուրդը արձագանքել է բրիտական BBC հեռուստաալիքի` պետական կառույցի բնորոշմամբ՝ «սադրիչ» գործունեությանը՝ հայտարարելով, որ դրա հեռարձակումը երկրի տարածքում կարող է դադարեցվել:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի կունենան լսումներ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման վերաբերյալ: Այս մասին հայտնում է հանձնաժողովը:
Արցախի անկախության օրը ես մտածում եմ Արցախում ապրող մարդկանց մասին, ովքեր ստիպված են դիմանալ ամիսներ տևող ու մահաբեր շրջափակմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։
Շնորհավորում եմ Արցախի ժողովրդին Անկախության 32-րդ տարեդարձի առթիվ։ Այս մասին X սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։
Վախը կարևոր զգացում է` որպես պաշտպանական ռեակցիա: Ոչնչից չվախենալը ոչ թե խիզախության, այլ անխելքության նշան է: Բայց վախը, ինչպես և ցանկացած ապրում, առողջ է միայն չափի մեջ: Վախենալ և լինել վախեցած` միանգամայն տարբեր երևույթներ են: Հայաստանն ահա, ապրում է ոչ թե բնական ու առողջ վախերի ու դրա վրա խարսխված քաղաքականության, այլ մշտական վախեցածի վիճակում: Որովհետև վախեցած է Հայաստանը ներկայացնողը: Նա վախենում է անգամ դպրոցահասակ երեխաներից, ում պայուսակները ստուգվում են քարոզչական արշավանքներից առաջ:
«Մինչև մենք կամք չունենանք մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, Արցախը պաշտպանելու, Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ անդադար նման սադրանքների է դիմելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում անդրադառնալով Սոթքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, ասաց իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանը:
«Եթե հրաժարվենք Արցախի պայքարից՝ ավելի դժվար ժամանակներ են սկսվելու». շուշեցի
Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել, թե իբր Ստեփանակերտի քաղաքապետը ընտանիքի հետ միասին լքել է Արցախը։
Ցանկացած ճգնաժամային իրավիճակում եկեղեցու առաքելությունը միշտ եղել է համախմբողի դերը ստանձնելը, և այսօր էլ Հայոց եկեղեցին իր կոչերով ու պատգամներով փորձում է համախմբել աշխարհասփյուռ հայ ժողովրդին հատկապես Արցախի խնդրի շուրջ։ Մայր Աթոռը քանիցս հայտարարել է, որ մենք չենք կարող և իրավունք չունենք հրաժարվելու Արցախից, մեր քույրերից ու եղբայրներից, քանի որ Արցախը մեր ազգի և ինքնության կարևորագույն մասերից մեկն է, այն անփոխարինելի է։ Ինչպես մեր մարմնի ցանկացած մաս է անփոխարինելի մեզ համար, որպեսզի գործենք իբրև առողջ օրգանիզմ, այնպես էլ Արցախն է։
Վեց օր է՝ Ստեփանակերտում մարդիկ մի կտոր հաց չեն կարողանում հայթայթել. սա մարդածին աղետ է. Արցախի ՄԻՊ
Նիկոլ Փաշինյանը երկրի կառավարման ղեկին է արդեն մոտ հինգուկես տարի։ Նա ավերել է՝ ինչ հնարավոր է, մահեր ու սուգ է բերել տասնյակ-հազարավոր հայկական օջախներ, ինչպես բառախաղ անելով խոստանում էր՝ «անծուխ Հայաստան» է բերել։ Բայց այսքանից հետո դեռ դժգոհում է, որ իր արածը չի գնահատվում։ Իր պես հանճարեղ գործիչն արժանի չէ հայ ժողովրդին ղեկավարելու, Հայաստանի պես խղճուկ երկիրը փոքր է իր հնարավորությունների համար, նա տիեզերական մասշտաբի գործիչ է։
Հարցն այն չէ, որ մարդիկ լռում են, պետք է, ուղղակի, նրանց հոգին իմանալ. Ռազմիկ Ամյանը՝ լռող մտավորականներին
Արցախը միշտ էլ գործոն է.այդ գործոնն էական է հիմա. Սերժ Սարգսյան
Բեկում, իհարկե՛, լինելու է. Սերժ Սարգսյան
#ՀԻՄԱ. ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ. Համաժողովրդական հանրահավաք. ՈւՂԻՂ
Համաժողովրդական հանրահավաք՝ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ. ՈՒՂԻՂ
Գրեթե 9 ամիս գտնվելով ադրբեջանական շրջափակման մեջ, 120 հազար արցախահայեր կրում են բազմաթիվ զրկանքներ՝ սով, ազատ տեղաշարժի իրավունքի խախտում, կյանքին սպառնացող ադրբեջանական ագրեսիա։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն անդրադառնալով Արցախի անկախության հիմքերի և երկրում տիրող ներկա իրավիճակին՝ նշեց. Արցախի անկախությանը պետք է անդրադառնալ ոչ թե զուտ 1991 թվականի սեպտեմբերի 2-ի կտրվածքով, երբ հռչակվեց անկախությունը, այլ պետք է ընդգծել մեկ կարևոր հանգամանք, որ համահայկական պետականության բացակայության պայմաններում Արցախը Սյունիքի հետ միասին եղել են Արևելյան Հայաստանում հայոց պետականության հիմնաքարերը։
Միացյալ Արցախի օրինավոր ու իրավակարգ անջատումն անկախացող Խորհրդային Ադրբեջանից և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման հանրաքվեն մեր ժամանակակից պետականության հիմնասյուներն են։
ԼՂՀ նախկին պետնախարարը ահազանգել է, որ հացի և ալյուրի պաշարները սպառվում են, իսկ ադրբեջանցի զինվորականները շարունակ կրակում են դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիների վրա։
168.am-ի հետ զրույցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց՝ «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Շառլ Միշելի մամլո խոսնակի հայտարարությունը կարելի է համարել Հայաստանի վարչապետ կոչեցյալի հերթական դավաճանական քայլի բացահայտումը»։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ։