Ռուսաստանը Ստեփանակերտում Գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրություն ունի

Ռուսաստանը Ստեփանակերտում Գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում ակնկալում է Ադրբեջանի աջակցությունը:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ օրերս Մոսկվայում ադրբեջանցի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը:

Ռուսաստանցի պաշտոնյան հույս է հայտնել, որ նախապատրաստական աշխատանքները շուտով կսկսվեն:

«Իդեալական կլիներ, եթե հյուպատոսությունը բացվեր 2024 թվականին: Դա թույլ կտա մեզ վերացնել փոխադարձ հյուպատոսական ներկայության անհավասարությունը»,- նշել է Կարասինը։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031