Սրանք մեզ գերի են հանձնում՝ ինքնիշխանության անվան տակ. Արման Աբովյան

Թուրքիան և Ադրբեջանը հայ ժողովրդին նախապատրաստում են Դեր Զորի ապագային. այդ երկու պետությունների ռազմավարական նպատակը հայի չգոյությունն է: Այդ պետությունները Հայաստանի վերաբերյալ ունեն ռազմավարական հետևյալ սցենարը՝ մասնատում,  կլանում, ոչնչացում, ուստի այն պայքարը, որը ծավալվել է այսօր Հայաստանում Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, հենց այդ ռազմավարական նպատակների դեմ ուղղված շարժում է, որի շահառուն հայ ժողովուրդն է։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման և դրանց ի պատասխան՝ Ադրբեջանից և Թուրքայից եկող հայտարարությունների մասին, նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Արման Աբովյանը՝ ընդգծելով.

«Եթե Թուրքիան և Ադրբեջանն ունենան հնարավորություն, կմիջամտեն՝ այս իշխանությանը փրկելու համար, որովհետև հենց այս իշխանությունն է իրականացնում քայլեր, որոնք ամրապնդում են Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը։ Այդ երկրներն իրենց նպատակներին են հասնում Հայաստանում գործող այս համակարգի շնորհիվ, ավելին, նրանք փորձում են անել ամեն բան, որ Հայաստանը նաև ապագայում վերականգնվելու հնարավորությունից զրկվի»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Ըստ Աբովյանի՝ թեև ՀՀ ներկայացնող իշխանությունը դուրս է գալիս և հայտարարում, թե Տավուշում տեղադրված սյուները Հայաստանի անվտանգության երաշխիքն են, իսկ իրականում Ադրբեջանն այդ սյուներով ռազմավարական վերահսկողության տակ է վերցել Հայաստանը՝ փլուզելով մեր անվտանգային համակարգը Տավուշում։

«Քաղաքագիտական տգիտությունից ելնելով՝ այս իշխանությունը չի ասում մի բան, որ այս տարածքում պետք է անվտանգ գոյություն ապահովեն, որպեսզի լինեն իրենց հռչակած երջանիկը, իսկ իրենք մեզ հանձնում են գերի։ Մեզ հանձնում են գերի՝ ինքնիշխանության և անկախության բարձր խոսքերի ներքո։ Իրենք թուրքին բերել են մեր ռազմավարական բարձունքների վրա՝ մեզ ծեծելով»,- ասաց Արման Աբովյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս