![](/banners/BeFunky-design.jpg)
Մեր նպատակը բանակցությունների համար հող նախապատրաստելն է. Ուորլիք
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/jeyms-uorliqn.jpg)
Մեր նպատակը բանակցությունների համար հող նախապատրաստելն է, որոնք կտանեն դեպի խաղաղության բազմակողմ համաձայնագիր: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա հայտնել է, որ համանախագահները պլաններ չունեն՝ տարածաշրջան արտակարգ այց կատարելու համար:
Ամերիկացի դիվանագետը նշել է, որ հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու նպատակով Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: