Կոնգրեսական. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ազդում է ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների վրա. «Ամերիկայի Ձայն»

Միացյալ Նահանգները շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ լուծմամբ: Այն մտահոգված է տարածաշրջանի անկայունության և իր դաշնակից երկրներում անվտանգությանը սպառնացող վտանգների համար:
Լեռնային Ղարաբաղում ապրիլյան իրադարձություններից հետոԱՄՆ-ի Քարնեգիի վերլուծական կենտրոնի փորձագետներից Փիթըր Սթրոնսկին այցելելէր Հայաստան և Վրաստան: «Ամերիկայի Ձայն»-ին տված իր հարցազրույցում նա պատմել է տարածաշրջանում տիրող մթնոլորտի մասին:

«Մի քանի պաշտոնյաների հետ զրուցելուց հետո ես այն կարծիքին եմ, որ ապրիլյան բռնությունները ցնցեցին բնակչությանը: Ոչ այն պատճառով, որ նրանք չէին ակնկալում ռազմական գործողությունների բռնկում, այլ պարզապես այն պատճառով, որ իրադարձությունները սպասվածի պես չծավալվեցին: Ինձ հետաքրքրեց Ռուսաստանի հանդեպ առաջացած որոշակի բարկությունը: Թե՛ երկու կողմերին զենք մատակարարելու և թե՛ շատերի կողմից ակնկալվող հայերին բարձրաձայն աջակցություն ցուցաբերելու բացակայության համար»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ազդեցություն է ունեցել նաև Միացյալ նահանգների և Ադրբեջանի հարաբերությունների վրա: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նշել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից ագրեսիայի շատ դրսևորումների և դրանցից թերևս ամենաակնհայտը շփման գծում շարունակվող արգրեսիվ պահվածքն է, մարդկանց դաժանորեն գլխատումն ու դիակների պղծումը շփման գծում, Ադրբեջանի առանց դրդապատճառների ագրեսիայի դրսևորումը սահմանին: Հատկապես մտահոգիչ ենդրա մահացու արդյունքները, քանի որ դա կարող էր տանել դեպի պատերազմ: Եվ սահմանագծին հրադադարը հսկող սարքերի տեղադրման հարցում Ադրբեջանի անպատրաստակամության հանգամանքըխորապես մտահոգիչ է Միացյալ Նահանգների համար»:

Կարդացեք նաև

Փիթըր Սթրոնսկիի խոսքերով, թեև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուղղակիորեն չի ազդում Միացյալ Նահանգների վրա, այնուամենայնիվ, նրա շահերից է բխում, որ տարածաշրջանում խաղաղություն լինի:

«Ադրբեջանի և Հայաստանի հարևան երկրներից մեկը ԱՄՆ-ի վաղեմի աջակից Վրաստանն է: Այն այժմ դժվար փոփոխությունների միջով է անցնում և կասեի, որ հետխորհրդային միության երկրներից այժմ ամենաազատն է: Հայաստանում և Ադրբեջանում անկայունությունը ազդում է Վրաստանում ներդրումների չափի և երկրում էներգիայի ու ֆիզիկական անվտանգության վրա: Այն հայտնվել է Ռուսաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի անբարենպաստ հարաբերությունների կենտրոնում: ԱՄՆ-ը չի ցանկանում խնդիրներ ունենալ նաև ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններում: Եվ այն հանգամանքը, որ Ռուսաստանն ու Հայաստանը, ինչպես նաև Ադրբեջանն ու Թուրքիան դաշնակից երկրներ են, նույնպես մտահոգիչ է: Միացյալ Նահանգները չի ուզում, որ Լեռնային Ղարաբաղը Թուրքիայի և Ռուսաստանի միջև կռվախնձոր դառնա»:

Փիթըր Սթրոնսկիի խոսքերով, Վիեննայում Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ անցկացված հանդիպումը իր համար անսպասելի առաջխաղացում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Չնայած երկու երկրների միջև ներկայիս տարաձայնություններին, վերլուծաբանների կարծիքով, թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ Ռուսաստանը կողմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը:

Տեսանյութեր

Լրահոս