
Շփման գծում արձանագրվել է լարվածության աճ. ադրբեջանական զինուժը 60 և 82 մմ-ոց ականանետերից արձակել է 98 արկ

Փետրվարի 3-ին և լույս 4-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից և տարբեր տրամաչափի հրաձգայի զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 250 կրակոց: Շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը 60 և 82 մմ-ոց ականանետերից արձակել է ընդհանուր առմամբ 98 արկ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում դիմել պատասխան գործողությունների: Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում համեմատաբար հանգիստ է: