
BMW-ն և Toyota-ն միասին մշակելու են ջրածնով աշխատող էլեկտրամեքենաներ

Գերմանական Bayerische Motoren Werke AG և ճապոնական Toyota ընկերությունները միասին մշակելու են էլեկտրամոբիլներ, որոնք աշխատելու են ջրածնային վառելիքի տարրերով: Այդ մասին ասվում է BMW-ի մամուլի տեղեկագրում:
BMW-ն գոյություն ունեցող մի շարք մոդելներից մեկի ջրածնային տարբերակները կթողարկի 2028 թվականին։
BMW-ի նոր մեքենաները նախատեսված կլինեն այն գնորդների համար, որոնք տանը չունեն էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ կամ որոնք պետք է երկար ճանապարհ անցնեն առանց լիցքավորման ցանցեր մուտք գործելու։ Այս մասին լրագրողներին ասել է ջրածնային ավտոմեքենաների գծով ընկերության փոխնախագահ Միխայել Ռաթը։
Ռաթը նշել է, որ նման մեքենաների լիցքավորումն ավելի արագ է, քան սովորական էլեկտրական մեքենաների լիցքավորումը և ավելի նման է ավտոլցակայանում լիցքավորմանը:
Դրա հետ մեկտեղ, BMW-ն ջրածնային մեքենաները չի դիտարկում որպես մարտկոցով աշխատող մեքենաների փոխարինող։