Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ համագործակցության խորացման հնարավորությունները

Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատըկազմակերպել էր «Ազատություն 250․ ընդհանուր արժեքներ, ընդհանուր հնարավորություններ» խորագիրը կրող միջոցառումը։ Մասնակիցների թվում էին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը և Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ Էլինա Մարգարյանը։ Քննարկման թեմաներն էին նորարարությունը, ստեղծարարությունն ու համագործակցության խորացման հնարավորությունները։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատնից։

Միջոցառումը ևս մեկ առիթ էր անդրադառնալու Միացյալ Նահանգներ-Հայաստան ընդհանուր արժեքներին, տնտեսական կապերի աճող դինամիկային և կարևորելու բիզնեսի դերը՝ ձեռք բերված պայմանավորվածությունները առևտրի, ներդրումների և աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ կյանքի կոչելու գործում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031