Բաժիններ՝

Bugatti-ն ներկայացրել է Chiron-ի վերջին մոդելը

Ֆրանսիական Bugatti մեքենաշինական ընկերությունը հայտարարել է Chiron-ի արտադրության ավարտի մասին՝ ներկայացնելով L’Ultime կոչվող վերջին հիպերքարը: Այն հիմնված է Chiron Super Sport-ի վրա և առանձնանում է հատուկ երանգով:

Հիպերքարի թափքի վրա տպված են այն վայրերի անունները, որոնք խորհրդանշական են դարձել մոդելի պատմության մեջ։

Bugatti Chiron-ը համալրված է W16 8.0 քառատուրբո շարժիչով՝ 1,600 ձիաուժ հզորությամբ (1600 Նմ)։ Chiron Super Sport-ը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2,4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 440 կմ/ժ է:

Սպասվում է, որ Chiron մոդելի իրավահաջորդը կլինի հիբրիդային ուժային համակարգով հիպերքարը, որը կունենա V16 8.3 շարժիչ՝ 1800 ձիաուժ հզորությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930