BMW-ն ԱՄՆ-ից ավելի քան 720.000 ավտոմեքենա է հետ կանչում՝ կարճ միացման վտանգի պատճառով
BMW-ի հյուսիսամերիկյան ստորաբաժանումն ԱՄՆ-ից ավելի քան 720 հազար մեքենքա է հետ կանչում՝ կարճ միացման վտանգի պատճառով։
«Ռիա Նովոստիի» հաղորդմամբ, ասվում է ԱՄՆ մայրուղիների երթևեկության անվտանգության ազգային վարչության (NHTSA) մամուլի հաղորդագրությունում:
Ընդհանուր առմամբ, հետկանչի են ենթակա 2012-2018 թվականների մի շարք մոդելներ։ Դրանց գրեթե 70% -ը BMW 3 սերիայի սեդաններ են` 328i, 328xi (2012-2016):