
Toyota-ն նոր ռեկորդ է սահմանել՝ 2023 թվականին վաճառելով 11,23 միլիոն ավտոմեքենա

Toyota Motor Corp.-ը 2023 թվականին ավտոմեքենաների համաշխարհային վաճառքներն ավելացրել է 7,2 %-ով՝ հասցնելով մինչև 11,23 միլիոնի, ինչը նոր ռեկորդ է ընկերության համար։ Toyota Motor Corp.-ը 2023 թվականին ավտոմեքենաների համաշխարհային վաճառքներն ավելացրել է 7,2 %-ով՝ հասցնելով մինչև 11,23 միլիոնի, ինչը նոր ռեկորդ է ընկերության համար։
Այսպիսով, Toyota-ն 4 տարի շարունակ մնում է աշխարհում ամենաշատ մեքենաները վաճառող ընկերությունը։
Վաճառքի նշված ռեկորդային ցուցանիշն ընդգրկում է նաև Daihatsu Motor և Hino Motors դուստր ձեռնարկությունների մեքենաների իրացումը։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2019 թվականին և կազմել 10,7 միլիոն ավտոմեքենա։
Ճապոնիայում վաճառքները կտրուկ աճել են 20,9 %-ով՝ հասնելով 2,3 միլիոնի, իսկ մյուս երկրներում այդ ցուցանիշն աճել է 4,1 %-ով՝ հասնելով 8,93 միլիոնի։
Ընկերության ավտոմեքենաների արտադրությունն անցյալ տարի աճել է 8,6 %-ով՝ հասնելով 11,5 միլիոնի, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։
Դեկտեմբերին ընկերությունը տարեկան կտրվածքով վաճառքներն ավելացրել է 10 %-ով՝ մինչև 1,01 մլն ավտոմեքենա, արտադրությունն ավելացրել է 7,7 %-ով՝ մինչև 906,057 ավտոմեքենա։
Ընկերության հաշվետվությունում նշված է, որ ռեկորդային վաճառքը պայմանավորված է Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և այլ տարածաշրջաններում պահանջարկի մեծ աճով, ինչպես նաև յուրաքանչյուր տարածաշրջանում կիսահաղորդիչների պակասորդի նվազմամբ։ւնը:
Այսպիսով, Toyota-ն 4 տարի շարունակ մնում է աշխարհում ամենաշատ մեքենաները վաճառող ընկերությունը։
Վաճառքի նշված ռեկորդային ցուցանիշն ընդգրկում է նաև Daihatsu Motor և Hino Motors դուստր ձեռնարկությունների մեքենաների իրացումը։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2019 թվականին և կազմել 10,7 միլիոն ավտոմեքենա։
Ճապոնիայում վաճառքները կտրուկ աճել են 20,9 %-ով՝ հասնելով 2,3 միլիոնի, իսկ մյուս երկրներում այդ ցուցանիշն աճել է 4,1 %-ով՝ հասնելով 8,93 միլիոնի։
Ընկերության ավտոմեքենաների արտադրությունն անցյալ տարի աճել է 8,6 %-ով՝ հասնելով 11,5 միլիոնի, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։
Դեկտեմբերին ընկերությունը տարեկան կտրվածքով վաճառքներն ավելացրել է 10 %-ով՝ մինչև 1,01 մլն ավտոմեքենա, արտադրությունն ավելացրել է 7,7 %-ով՝ մինչև 906,057 ավտոմեքենա։
Ընկերության հաշվետվությունում նշված է, որ ռեկորդային վաճառքը պայմանավորված է Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և այլ տարածաշրջաններում պահանջարկի մեծ աճով, ինչպես նաև յուրաքանչյուր տարածաշրջանում կիսահաղորդիչների պակասորդի նվազմամբ։