Թուրքիան էլեկտրոմոբիլների վաճառքով Եվրոպայում 6-րդն է
Եվրոպայի ավտոմոքենաների արտադրողների միության տվյալների համաձայն՝ Թուրքիան 2023-ի 11 ամսում էլեկտրական ավտոմոբիլների վաճառքի ծավալներով եվրոպական մի շարք երկրներից առաջ է անցել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես 2023-ի հունվար-նոյեմբեր ամսիների ընթացքում Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներում ընդհանուր առմամբ վաճառված էլեկրոմոբիլների քանակը կազել է 1.378.441, ինչը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 48.2 տոկոսով:
Էլեկտրոմոբիլների վաճառքի հարցում Եվրամիության անդամ 27 երկրներից առաջատարը Գերմանիան է՝ 469.565-ով: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան՝ շուրջ 261.000 ցուցանիշով, ապա Նիդերլանդները՝ ավելի քան 103.000-ով:
Թուրքիան շուրջ 55.000 վաճառված էլեկտրոմոբիլով 7-րդն է՝ հաջորդելով Իտալիային, իսկ մեկ լիցքավորմամբ ավելի երկար տարածություն հաղթահարող վաճառված էլեկտրոմոբիլների քանակով 6-րդն է: Դրանց թիվն ավելի քան 60.000 է: