Mercedes-Benz-ի ղեկավարը կոչով դիմել է ԵՄ-ին
Mercedes-Benz Group-ի գործադիր տնօրեն Օլա Կելլենյուսը կոչ է արել Եվրամիությանը նվազեցնել չինական էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսատուրքերը՝ եվրոպացի արտադրողներին պաշտպանելու փորձի փոխարեն։
«Մի բարձրացրեք տուրքերը. ես հակառակ մոտեցման կողմնակիցն եմ, կարծում եմ, որ մենք պետք է հակառակն անենք՝ վերցնենք այն մաքսատուրքերը, որոնք կան և նվազեցնենք դրանք»,- ասել է Կալենիուսը Financial Times-ին տված հարցազրույցում։
Անցյալ սեպտեմբերին Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել էլեկտրական մեքենաների չինական արտադրողների նկատմամբ, իսկ հոկտեմբերին կարգավորիչը գործարկել է ԵՄ շուկան չինացի արտադրողների անբարեխիղճ մրցակցությունից պաշտպանելու ընթացակարգ:
Ներկայում չինական էլեկտրամոբիլների վրա գործում է 10 տոկոս մաքսատուրք։ Եվրոպական ավտոարտադրողները Չինաստան արտահանման համար վճարում են 15% հարկ: ԵՄ իշխանությունները այժմ քննարկում են չինական էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելու հարցը։
«Մենք՝ որպես ընկերություններ, պաշտպանություն չենք խնդրում, և ես կարծում եմ, որ լավագույն չինական ընկերությունները ևս պաշտպանություն չեն խնդրում: Նրանք ցանկանում են մրցել աշխարհում, ինչպես բոլորը: Շուկաների բացումն էր, որ բերեց բարգավաճման աճի, հատկապես Չինաստանում տեղի ունեցած տնտեսական հրաշքի դեպքում, որը հարյուրավոր միլիոն մարդկանց դուրս բերեց աղքատությունից», – ասել է Mercedes-Benz-ի ղեկավարը։