Բաժիններ՝

Tesla-ն կարող է 2 միլիարդ դոլար ներդնել Հնդկաստանում ավտոմեքենաների համատեղ արտադրության մեջ

Էլեկտրամոբիլներ արտադրող ամերիկյան Tesla-ն բանակցություններ է վարում Reliance Industries-ի հետ՝ Հնդկաստանում ավտոմեքենաներ արտադրելու նպատակով համատեղ ձեռնարկություն ստեղծելու շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hindu Business Line հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի:

Աղբյուրի խոսքով՝ բանակցությունները գտնվում են սկզբնական փուլում և շարունակվում են արդեն մեկ ամիս։

Tesla-ի կողմից ներդրումները կարող են կազմել մոտավորապես 2 մլրդ դոլար, գրում է հրատարակությունը։ Գործարանը կարող է կառուցվել Մահարաշտրա նահանգում, որը գտնվում է Արաբական ծովի ափին, ինչը թույլ կտա դյուրացնել ավտոմոբիլների արտահանումը։

Tesla-ի բաժնետոմսերը 0,5 %-ով թանկանում են ապրիլի 10-ի նախնական սակարկությունների ժամանակ: Տարեսկզբից ընկերության կապիտալացումը նվազել է 29 %-ով՝ հասնելով 550,9 մլրդ դոլարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս