Բաժիններ՝

Jeep-ը ներկայացրել իր նոր արագ էլեկտրական Wagoneer S-ը

Ամերիկյան Jeep ավտոարտադրողը ներկայացրել է իր նոր Wagoneer S էլեկտրական մոդելը, գրել է Autoblog-ը։ Երկու 250 կիլովատանոց շարժիչների հզորությունը կազմում է 600 ձիաուժ։ Ժամում բացում է 60 մղոն (ավելի քան 86 կիլոմետր- խմբ.) արագություն 3,4 վայրկյանում, եւ դա ջիպը դարձնում է ամենաարագներից մեկը պատմության մեջ։ Սակայն այն ամենաարագը չէ, քանի որ մեկ ժամում բացում է 124 մղոն առավելագույն արագություն։

Սնուցումն իրականացվում է 100,5 կՎտ/ժ տարողությամբ 400 վոլտ մարտկոցից։ Դեռ վերջնական տեղեկություն չկա Jeep-ի ընթացքի պահուստի մասին, բայց սպասվում է, որ այն կանցնի ավելի քան 300 մղոն (մոտ 483 կիլոմետր) առանց վերալիցքավորման։ 20-80 տոկոս լիցքավորումը տեւում է 23 րոպե։ Ներկա պահին Wagoneer S-ն արտադրվում է միայն մեկ կոմպլեկտացիայով՝ Launch Edition։

Ինչ վերաբերում է ոճին եւ հարմարավետությանը, ապա այն ունի 20 մատնաչափանոց անվասկավառակներ, դիտահոր թափքին, ղեկանիվ, նստելատեղերի տաքացմամբ եւ օդափոխմամբ, արհեստական կաշվե, զամշե պաստառ, անլար լիցքավորման սարք, ավտոմատ կայանատեղում, McIntosh աուդիոհամակարգ 19 դինամիկներով, HUD դիսփլեյ, սարքերով էկրան, տեղեկատվա-զվարճալիքային էկրան եւ ուղեւորների էկրան։ Վարորդի օգնության համակարգի առջեւի վահանակին դրված է ադապտիվ քրուիզ-վերահսկում եւ «ստոպ-էնդ-գոու», կույր գոտիների վերահսկման համակարգ, ինչպես նաեւ սարքեր եւ խցիկներ կայանման ժամանակ վարորդին օգնելու համար։ Նոր մոդելի մատակարարումները կսկսվեն այս աշնանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս