Ռուբեն Ռուբինյանը պարգևատրել, ապա հեռացրել է աշխատանքից

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել, որով նախ պարգևատրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանին, այնուհետև կարգադրել է նրան ազատել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

ԱԺ կայքում այսօր հրապարակված կարգադրությունում մասնավորապես նշված է՝

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ և 22-րդ կետերով և հիմք ընդունելով Հ. Խաչիկյանի 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դիմումը` կարգադրում եմ.

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ ամսական պաշտոնային դրույքի չափով:
2026 թվականի հոկտեմբերի 1-ից Հեղինե Խաչիկյանին ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Կարդացեք նաև

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Համբարյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան»։

Ռուբեն Ռուբինյանի մեկ այլ որոշմամբ էլ՝ ԱԺ աշխատակազմաի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել Արթուր Մարտիրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031