Բաժիններ՝

Toyota-ն կփոխարինի ավելի քան 100 000 Tundra և Lexus LX ավտոմեքենաների շարժիչները

2024 թվականի հունիսին Toyota-ն շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով հետ է կանչել մոտավորապես 102,000 Tundra և Lexus LX միավորներ, որոնք արտադրվել են 2022 և 2023 մոդելային տարիներին։ Այն ժամանակ ընկերությունը հայտարարել էր, որ լուծում չունի: Այժմ իրավիճակը փոխվել է. վնասված մեքենաներում կփոխարինվեն շարժիչները, հայտնում է Autoblog-ը:

Ընդհանուր առմամբ հետկանչման է ենթակա 102092 մեքենա, սակայն խնդիրն առկա է դրանց միայն մոտ 1%-ի մոտ։

«Հնարավոր է, որ շարժիչի պատրաստման ժամանակ մեխանիկական մշակման որոշ մնացորդներ չեն հեռացվել նրանից», – ասվում է ճապոնական ապրանքանիշի հայտարարության մեջ:

Հետևանքները բավականին լուրջ են. այս խնդրի պատճառով շարժիչը կարող է թակոցի ձայներ հանել, ընդհատումներով աշխատել, չաշխատել կամ կանգ առնել: Վերջին ախտանիշը մեծացնում է վթարի վտանգը։ Սակայն տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք այս խնդիրը դժբախտ պատահարների կամ վնասվածքներ ստանալու պատճառ է եղել:

Toyota-ի լուծումը պարզ է՝ այն կփոխարինի շարժիչը վնասված մեքենաներում: Ընկերությունը նախատեսում է վնասված մեքենաների մասին փոստով տեղեկացնել հաճախորդներին մինչև 2024 թվականի հուլիսի վերջը և նշում է, որ հետկանչում ներառված Tundra մոդելներն արտադրվել են 2021 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2023 թվականի փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս