Թուրքիայում Volvo մակնիշի սեդաններ այլևս չեն վաճառվի

Շվեյցարական «Volvo» ավտոարդյունաբերական ընկերությունը հայտարարել է Թուրքիայում սեդան դասի ավտոմեքենաների վաճառքն առաջիկայում դադարեցնելու մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայում «Volvo Car»-ի նորանշանակ գործադիր տնօրեն Ալիջան Էմիրօղլուն նշել է, որ վաճառքի դադարեցումը նախատեսվում է 2025-ին:

Մաքսատուրքերի վերջին բարձրացումների պատճառով դադարեցնելու ենք մեր սեդան մոդելների վաճառքը: Մենք չենք ծրագրում որևէ սեդան մեքենա վաճառել Թուրքիայում, քանի դեռ էլեկտրական սեդան մոդելներ չեն արտադրվել»,-ասել է նա:

Նշենք, որ 2023-ին շվեյցարական ընկերությունը Թուրքիայում վաճառքի ռեկորդային ցուցանիշներ էր գրանցել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031