Թուրքիայի և Իտալիայի առևտրի ծավալը 2024-ին կազմել է 32 մլրդ դոլար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Իտալիա՝ մասնակցելու երկու երկրների միջկառավարական գագաթնաժողովին։ Կողմերը կքննարկեն Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) հարաբերությունները և համագործակցության հնարավորությունները ռազմարդյունաբերության ոլորտում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մեկօրյա այցի շրջանակներում Էրդողանը կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ կլինի միջազգային ու տարածաշրջանային հարցերի։

Նշենք, որ Թուրքիայի և Իտալիայի համատեղ առևտրի ծավալները 2024-ին կազմել են 32 մլրդ դոլար։ Կողմերը մտադիր են ավելացնել դրանց ծավալները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930