Բաժիններ՝

Թրամփը կատակել է, որ կցանկանար դառնալ հաջորդ Հռոմի պապը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակով ասել է, որ կցանկանար հաջորդել Հռոմի Ֆրանցիսկոս պապին, որը մահացել է ապրիլի 21-ին՝ 88 տարեկանում։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Լրագրողները Թրամփին հարց են ուղղել, թե ում նա կցանկանար տեսնել կաթոլիկների հաջորդ քահանայապետի աթոռին։  «Ես կցանկանայի պապ լինել։ Դա կլիներ իմ թիվ մեկ ընտրությունը», – ասել է նա

ԱՄՆ նախագահը նշել է, որ իրականում որևէ նախընտրություն չունի, սակայն հիշատակել է ամերիկացի կարդինալի մասին։

«Պետք է ասեմ, որ մենք ունենք կարդինալ, որը Նյու Յորք կոչվող վայրից է, որը շատ լավն է։ Տեսնենք, թե ինչ կլինի», – ասել է նա։

Reuters-ը նշում է, որ Նյու Յորքի արքեպիսկոպոս կարդինալ Թիմոթի Դոլանը Հռոմի պապի թեկնածուների ցուցակում չէ, սակայն այդ ցուցակն ընդգրկում է Նյու Ջերսիի արքեպիսկոպոս կարդինալ Ջոզեֆ Թոբինին։ Հռոմի պապի պաշտոնում ԱՄՆ-ից դեռ ոչ ոք չի եղել։ Շուրջ 135 կաթոլիկ կարդինալներ մայիսի 7-ին սկսելու են կոնկլավ, որպեսզի ընտրեն հաջորդ քահանայապետին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930