 
                        ԱՄՆ-ն հույս ունի Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավար
 
                                    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է հանձնառու մնալ Իրանի միջուկային ծրագրի հարցի լուծմանը բանակցային սեղանի շուրջ։
Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Նախագահը (խմբ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) շարունակում է հղել այն ուղերձը, որ նախընտրում է խաղաղությունը։ Նա նախընտրում է լուծումը բանակցային սեղանի շուրջ։ Իրանը դեռ ունի ընտրություն»,-ասել է Փիթ Հեգսեթը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        