Իրանի հարվածների հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան

Իսրայելի տարածքին Իրանի հասցրած հրթիռային հարվածների հարվածների հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Տ. Աղան Աբեղա Գոգչյանը։Նա նաև տեղեկացրեց, որ Իրանի հարվածների հետևանքով հայերին պատկանող որևէ գույք ևս չի վնասվել։ 

Իրանը հունիսի 13-ի գիշերը մի քանի փուլով հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին՝ ի պատասխան Իսրայելի կողմից Իրանի տարածքում ռազմական և միջուկային օբյեկտներին հասցրած հարվածների։ Իսրայելն այս պահի դրությամբ հայտնել է իրանական հարվածների հետևանքով 3 զոհի և տասնյակ վիրավորների մասին։ Իրանը և Իսրայելն այս պահին էլ շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց տարածքին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30