Բաժիններ՝

Վրաստանը մտահոգություն է հայտնել Իրանի ու Իսրայելի միջև էսկալացիայի կապակցությամբ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Իրանի և Իսրայելի միջև էսկալացիայի կապակցությամբ և ընդգծել է դիվանագիտության կարևորությունը հակամարտության կարգավորման գործում:

Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ մեջբերելով Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը։

«Մենք խորապես մտահոգված ենք Մերձավոր Արևելքում լարվածության աճով, որը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար: Ընդգծում ենք դիվանագիտական ​​ջանքերի կարևորությունը՝ իրավիճակի ապաէսկալացիայի և կայունության ապահովման համար»,-ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30