Թրամփի օրոք ԱՄՆ Պետդեպարտամենտը հիերարխիայում ավելի ցածր դիրքում է, քան նրա մերձավոր շրջապատը. FT

Պետդեպարտամենտը և Ազգային անվտանգության խորհուրդը իշխանության հիերարխիայում մեկ աստիճան ցածր են նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատից՝ ազգականներից և գործարար ընկերներից, հաղորդում է Financial Times-ը:

Հրատարակությունը մեջբերում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Syrian Emergency Task Force» ընկերության ղեկավարի՝ Մուազ Մուստաֆայի խոսքերը: Նրա խոսքով՝ Թրամփի օրոք բարձրաստիճան ղեկավարները գտնվում են հիերարխիայի գագաթնակետին։ Նրանց թվում են հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Թուրքիայում դեսպան Թոմաս Բարաքը, ինչպես նաև նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, դուստրը՝ Իվանկան և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները։ Մուստաֆան կարծում է, որ պետքարտուղար և ազգային անվտանգության խորհրդական Մարկո Ռուբիոն, փոխնախագահ Ջ.Դ. Վենսի հետ միասին, գտնվում են հիերարխիայի ստորին մասում։

«Ազգային անվտանգության խորհուրդը նշանակություն չունի։ Պետդեպարտամենտը նշանակություն չունի… Միայն «գլխավոր կատարողները» նշանակություն ունեն»,- մեջբերում է հրատարակությունը Մուստաֆայի խոսքերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031