Բաժիններ՝

Թրամփը ստորագրել է ֆենտանիլը որպես զանգվածային ոչնչացման զենք դասակարգելու հրամանագիր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով ֆենտանիլը և դրա հիմնական քիմիական տարրերը դասակարգվում են որպես զանգվածային ոչնչացման զենք։

«Ֆենտանիլի արտադրությունն ու տարածումը, որը հիմնականում իրականացվում է կազմակերպված հանցավոր ցանցերի կողմից, սպառնում է մեր ազգային անվտանգությանը և խթանում անօրինականությունը մեր կիսագնդում ու մեր սահմաններին»,-ասվում է Թրամփի հրամանագրում, որը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Սույնով ես ֆենտանիլը հայտարարում եմ անօրինական և դրա հիմնական քիմիական տարրերը դասակարգում որպես զանգվածային ոչնչացման զենք։ Ոչ մի ռումբ չի անում այն, ինչ սա է անում։ Որքան մեզ հայտնի է, դրա պատճառով տարեկան մահանում է 200 հազարից մինչև 300 հազար մարդ։ Այսպիսով, մենք ֆենտանիլը պաշտոնապես դասակարգում ենք որպես զանգվածային ոչնչացման զենք»,-հայտարարել է Թրամփը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031