Բաժիններ՝

Լեհաստանը չի մասնակցի Ուկրաինայի բազմազգ ուժերին. Տուսկ

Լեհաստանը զորքեր չի ուղարկի Ուկրաինայում հնարավոր բազմազգ ռազմական առաքելության համար: Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ Բեռլինում եվրոպացի ղեկավարների և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո:

«Ես արդեն մի քանի անգամ պարզորոշ արտահայտել եմ մեր դիրքորոշումը: Լեհաստանն այլ խնդիր ունի՝ պաշտպանել ՆԱՏՕ-ի արևելյան թևը», – ասել է նա:

Նա նաև նշել է, որ Վարշավան լոգիստիկ աջակցություն կցուցաբերի Կիևին անվտանգության հնարավոր երաշխիքների տրամադրման դեպքում:

Ավելի վաղ հրապարակվել է Եվրոպայի առաջատար երկրների ղեկավարների հայտարարությունը, որտեղ ասված է, որ անվտանգության երաշխիքները պետք է նախատեսեն Եվրոպայի կողմից գլխավորվող «Ուկրաինայի համար բազմազգ ուժերի» ստեղծում: Տեքստում նշվում է, որ այդ ուժերը պետք է կազմավորվեն «կամավորների կոալիցիայի» շրջանակներում և ԱՄՆ օժանդակությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս