Սաուդյան Արաբիան մահապատիժների նոր ռեկորդ է սահմանել
2025 թվականին Սաուդյան Արաբիան մահապատիժների քանակով ռեկորդ է սահմանել՝ մահապատժի ենթարկելով 340 մարդու: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հաղորդում է Agence France-Presse-ը:
Գործակալության տվյալներով, որոնք հիմնված են Սաուդյան Արաբիայի Ներքին գործերի նախարարության և պետական SPA լրատվական գործակալության հրապարակումների վրա, 2025 թվականի սկզբից ի վեր թագավորությունում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար մահապատժի է ենթարկվել 232 հանցագործ:
Ինչպես նշում է գործակալությունը, Սաուդյան Արաբիան մահապատժի ենթարկվածների թվով ռեկորդ է սահմանել երկրորդ տարին անընդմեջ: 2024 թվականին թագավորությունում մահապատժի է ենթարկվել 338 մարդ:
