Բաժիններ՝

Թրամփն արդյունավետ է գնահատել Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ վերջին հեռախոսազրույցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը դեկտեմբերի 15-ին հեռախոսով քննարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Եվրոպայի ղեկավարների հետ։

«Ես երկար զրույց եմ ունեցել նախագահ Զելենսկու հետ։ Նաև խոսել եմ Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Դանիայի և Նիդեռլանդների ղեկավարների հետ»,-Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ դրանք երկարատև և արդյունավետ բանակցություններ են եղել։

Թրամփը հավելել է, որ վերջերս անմիջականորեն խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով, նրա պնդմամբ, ցանկանում է տեսնել դրա պատերազմի ավարտը։

Նա նաև կարծիք է հայտնել, որ հիմա ավելի մոտ են ուկրաինական հակամարտության կարգավորմանը, քան երբևէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031