Բաժիններ՝

ՌԴ Օդինցովոյի մարզում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. մեկ երեխա սպանվել է

Մերձմոսկովյան Գորկի-2 գյուղի դպրոցում դեռահասը դանակով հարձակվել է անվտանգության աշխատակցի և աշակերտների վրա, ինչի հետևանքով 4-րդ դասարանի մեկ երեխա մահացել է, 4 հոգի՝ վիրավորվել, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը՝ ТАСС-ի փոխանցմամբ։

Դպրոցի վրա հարձակված դեռահասը սելֆի է արել՝ 4-րդ դասարանի սպանված աշակերտի ֆոնին: Նա նաև հրապարակել է իր սաղավարտի լուսանկարը՝ ծայրահեղական մեջբերումներով, որի վրա գրված էր «Sygaown» բառը՝ հղում անելով 2022 թ. ԱՄՆ-ում տեղի ունեցած զանգվածային կրակոցներին։ Մյուս նկարում նրա բաճկոնի վրա գրված է Բրենտոն Տարանտիի անունը, որը Նոր Զելանդիայի Քրայսթչըրչի մզկիթներում զանգվածային սպանություն է կատարել։

Ըստ Baza-ի տելեգրամյան ալիքի 4 հոգի վիրավորվել է: Հարձակվողը պատանդ է պահել Ուսպենսկայա միջնակարգ դպրոցի աշակերտներից մեկին, նրա հետ բանակցություններ են ընթանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031