Թուրքիան և Հունգարիան մտադիր են երկկողմ առևտուրը հասցնել 10 մլրդ դոլարի
Թուրքիայի և Հունգարիայի միջև առկա տնտեսական և առևտրային կապերը. վերջին տարիներին հետզհետե սերտաճող քաղաքական երկխոսությունը, ինստիտուցիոնալ մեխանիզմները և տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացման նոր փուլում են հայտնվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ փոխադարձ ներդրումները, առևտրաշրջանառությունը, զբոսաշրջության ոլորտում առկա շարժը և ստորագրված մի շարք համաձայնագրեր երկու երկրների հարաբերությունները հասցրել են ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչն էլ իր հետ համագործակցության նոր նպատակներ է սահմանել:
Այսպիսով, եթե այժմ երկկողմ առևտրաշրջանառությունը հասնում է 5 մլրդ դոլարի, ապա կողմերը մտադիր են կարճ ժամանակահատվածում այն գերազանցել և երկկողմ առևտրի ծավալները հասցնել 10 մլրդ դոլարի:
Այս համատեքստում ուշադրության են արժանի երկուստեք ռազմավարական համարվող տրանսպորտի և էներգետիկայի, ինչպես նաև այլ ոլորտներում 2025-ի ընթացքում համատեղ իրականացված 28 այլ նախաձառնություն:
Հիշեցնենք, որ 2002-2024 թթ-ին Թուրքիայի կողմից Հունգարիայում կատարված ուղիղ ներդրումները կազմել են 153 մլն դոլար, իսկ Հունգարիայի կողմից Թուրքիայում՝ 29 մլն դոլար:
