Ալիևը նաև ասել է, որ եթե Հայաստանը ցանկանում է իրականացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմի Ադրբեջանին, քանի որ առանց Բաքվի դա ընդամենը «թղթի կտոր» է:
Էստոնիան նախատեսում է ընդլայնել հարավկորեական հրետանու՝ ներառյալ հեռահար հրետանու գնումները։
Սպիտակ տունը հրապարակել է առաջին տիկնոջ առաջին պաշտոնական լուսանկարը։ Այն հրապարակվել է Մելանյա Թրամփի պաշտոնական օգտահաշիվներում, ինչպես նաև Սպիտակ տան և նախագահի էջերում։ Այս մասին գրում է wwd.com-ը: Նա կանգնած է Սպիտակ տան Դեղին օվալաձև աշխատասենյակում՝ ձեռքերը դրած գրասեղանին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգ ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել։ Այս մասին նշված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ ներկայացված է նաև հրամանագրի բուն նպատակը։
Հունվարի 27-ին «Մարտի 23-ի շարժում» խմբավորման առաջնորդ Քորնել Նանգան հայտարարել է Գոմա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու մասին։
ՌԴ–ին ՅՈւՆԵՍԿՕ-ում «չեղարկել» չի ստացվել և չի ստացվի՝ չնայած բոլոր փորձերին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ի հեճուկս բոլոր մեքենայությունների և խոչընդոտների` անցած տարի մենք մի շարք շատ դրական արդյունքների հասանք մի քանի ոլորտներում։
ԱՄՆ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ջեյմս Մաքհենրին աշխատանքից ազատել է նախարարության ավելի քան մեկ տասնյակ աշխատակիցների, որոնք մասնակցել են Դոնալդ Թրամփի դեմ գործերի հետաքննությանը:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի կողմից «լավ խոսքերից» շատ ավելին կպահանջվի՝ համոզելու Թեհրանին բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ նոր միջուկային համաձայնության հասնելու համար: Այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարարի խոսքերը Sky News-ին տված հարցազրույցում։
Սերբիայի խորհրդարանը 30 օր ունի նոր կառավարություն ընտրելու կամ արտահերթ ընտրություններ նշանակելու համար։
Google Maps քարտեզային ծառայությունը կատարում է փոփոխություն «Մեքսիկական ծոց» անվանման մեջ՝ այն վերանվանելով «Ամերիկյան ծոց»՝ ԱՄՆ օգտատերերի համար։
Նախօրեին ՌԴ ԱԳՆ է կանչվել Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը «ադրբեջանական ԶԼՄ-ներում մի շարք հակառուսական հրապարակումների, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվության արշավի առնչությամբ»: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) բողոքարկվել է «Վրացական երազանք»-ի պատվիրակության հավատարմագրերի ճանաչման հարցը: Մոնիտորինգի հանձնաժողովը 24 ժամ ունի զեկույցը պատրաստելու համար, իսկ չորեքշաբթի օրը տեղի կունենա հարցի քվեարկությունը։
«Գտնում եմ, որ ժամանակն է հստակ գիտակցել Իլհամ Ալիևի հետ ցանկացած խաղաղ գործընթացի պատրանքային լինելը, քանի դեռ միջազգային հանրությունը տարածաշրջանում չի զորացրել արդար և կայուն խաղաղության հիմքերը»:
Զինվորական անձնակազմին հրամայվել է տեղակայվել սահմանապահ ծառայությանն աջակցելու համար։
Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ երկրի միջուկային ծրագիրը խաղաղ բնութ է կրում և քաղաքացիական նպատակներով է զարգացվում, մինչև ԱՄՆ-ն և Իսրայելը պնդում են, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում
Արկտիկան Ռուսաստանի գլոբալ առավելությունն է։ Այս մասին հայտարարել է «Կուրչատովի ինստիտուտի» ազգային հետազոտական կենտրոնի նախագահ Միխայիլ Կովալչուկը, փոխանցում է 5-tv.ru-ն։
Մենք մտել ենք ձգձգվող պատերազմի մի վիճակ, որը դեռ հեռու է ավարտից։ Այս մասին գրել է Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
Շաբաթ օրը հրապարակված հրահանգը նաև արգելում է ցանկացած հաղորդակցություն այլ դաշնային գործակալությունների հետ, ներառյալ USAID-ի և պետքարտուղարության միջև շփումները, եթե դրանք հաստատված չեն USAID-ի ղեկավարության կողմից:
Մեր իշխանությունները երբեք դեմ չեն եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց ոչ սեփական պատմությունից հրաժարվելու գնով։ Հիմա Փաշինյանը կատարում է Թուրքիայի բոլոր պայմանները և իրականացնում է Հայաստանի թուրքացման գործընթացը»,- ասել է Շարմազանովը։
Հունվարի 27-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Տ. Բիլգիչի հանդիպումը։
Ուկրաինացիների մեծամասնությունը կողմ է պատերազմի «փոխզիջումային» ավարտին. Socis սոցիոլոգիական ընկերության անցկացրած հարցումներով՝ նախորդ տարվա դեկտեմբերին հարցվածների 50,6 տոկոսը պատերազմի լավագույն ելքը համարել է այլ երկրների առաջնորդների հետ փոխզիջումային տարբերակ գտնելը, այնինչ նույն՝ նախորդ տարվա փետրվարին այդ տարբերակին կողմ էր ընդամենը 36 տոկոսը։
ԱՄՆ պետքարտուղարությունը տվյալներ է հրապարակել 2024-ին ԱՄՆ-ի կողմից այլ երկրներին վաճառած ռազմական տեխնիկայի վաճառքի վերաբերյալ։ Նշվում է, որ 2023-ի համեմատ զենքի վաճառքն աճել է 45.7%-ով ու հասել 117.9 մլրդ դոլարի, որը համարվում է ռեկորդային ցուցանիշ։
Հունվարի 27-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մ.Օ.Գալուզինը Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռ.Ս. Մուստաֆաևին հրավիրել է ԱԳՆ։
Նիդեռլանդների Ասեն քաղաքի Դրենթեի թանգարանի կողոպուտի հետևանքով գողացված ռումինական ցուցանմուշների արժեքը կազմում է գրեթե 6 միլիոն եվրո: Այս մասին հաղորդել է RTV Drenthe-ն՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։
Հունական «Pentapostagma» թերթը հրապարակել է «Թուրքիայի ռազմածովային ուժերն հզորանում են։ Դա Էգեյան ծովում սպառնում է մեր ինքնիշխանությանը» վերնագրով հոդված։ Նշվում է, որ Թուրքիան պատմական բեկում է կատարում ռազմածովային ուժերում՝ առաջնահերթություն տալով տեղական ռազմարդյունաբերությանը։
Պենտագոնը պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, այդ թվում՝ լրացուցիչ զորքեր Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու համար։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին։
«Նիկոլի բանդան ու հայկական բանակը». թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Իսրայելական Pegasus լրտեսական ծրագիրը, որը գնել են Լեհաստանի հետախուզական ծառայությունները, օգտագործվել է երկրի 578 քաղաքական գործչի հեռախոս գաղտնալսելու համար։
Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է հունվարի 27-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել ջանքեր գործադրել նացիզմը վերականգնելու փորձերի և անվիճելի պատմական փաստերի խեղաթյուրման դեմ։
«Ազգովի հայտնվել ենք մի տեղապտույտի մեջ, որը մեզ տանում է դեպի կործանում: Կողքից կարող է թվալ, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը զազրախոսում է, բայց իրականում նա շատ լրջորեն, հավասարակշռված և ճշգրիտ իրականացնում է իր առջև դրված ծրագրերը և նրա զազրախոսությունները նույնպես այդ սցենարի մաս են կազմում»: