Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան
Վաղը՝ օգոստոսի 7-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ նախադեպը չունեցող իրադարձություն՝ հայկական պետության դատարանի առջև է կանգնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեղադրյալի կարգավիճակով։
Ընդ որում, ըստ իրավապաշտպանների, Վեհափառ Հայրապետին վերագրվում է այնպիսի արարքի կատարում, որը վերաբերում է բացառապես հոգևոր ոլորտին, պաշտպանված է «եկեղեցին անջատ է պետությունից» սկզբունքով, ուստի իրավունքի ուժով անհասանելի է որևէ աշխարհիկ ատյանի համար։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այս առիթով ԱԺ-ում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով.
«Խայտառակ ճնշման քայլ են անում և վաղը պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը որպես մեղադրյալ հրավիրվել է դատարան: Վաղը մենք ԱԺ-ում չենք լինելու, այլ մեր հայրենակիցների հետ կլինենք Վաղարշապատում՝ ժամը 16:00-ին, որպեսզի բոլորը տեսնեն, որ մեր կրոնական զգացմունքների հետ խաղն ունենալու է հետևանքներ: Վաղը ժամը 16:00-ին ես լինելու եմ Էջմիածնի դատարանի դիմաց»:
Հնարավո՞ր է՝ Վեհափառին կալանքի տանեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ դատարանն իրավասություն չունի Վեհափառի և Հայ Առաքելական եկեղեցու հիերարխիայի հետ կապված որևէ որոշում կայացնել:
Մանրամասները՝ տեսանյութում

