Բաժիններ՝

Քլոե Քարդաշյանը հիշեցրել է Թրամփին, թե ինչպես է վերջինս իրեն «ճարպոտ խոզուկ» անվանել

Քլոե Քարդաշյանը և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ծանոթացել են 2009 թվականին, The Celebrity Apprentice ռեալիթի-շոուի նկարահանումների ժամանակ, բայց նրանց հարաբերությունները հենց սկզբից լավ չդասավորվեցին: Ավելի ուշ Քլոեն խոստովանել էր, որ նրանց «էներգետիկաները միմյանց չեն համապատասխանում», իսկ Թրամփն իր հերթին ընտրել էր ավելի վատ բառեր: Huffington Post-ի լրագրողները պարզել են, որ Թրամթը հայհոյել է շոուի պրոդյուսերներին այն բանի համար, որ համագործակցում են Քլոեի հետ.

«Արդյոք հնարավոր չէ՞ր նկարահանման հրավիրել այն կրքոտ աղջկան՝ նրա քրոջը: Եկեք հեռացնենք Քլոեին. նա ճարպոտ խոզուկ է և բոլոր Քարդաշյանների մեջ ամենատգեղն է»:

7 տարի առաջ Թրամփը պատկերացնել անգամ չէր կարող, որ այդ խոսքերն իր դեմ կուղղվեն, բայց Քլոեն պատասխան հարվածը հասցնելու առիթը բաց չի թողել: LA Times-ին տված վերջին հարցազրույցում ռեալիթի-շոուի աստղը ընդգծել է, որ սեքսիզմը բնորոշ է Դոնալդ Թրամփին:

«Ես չեմ կարծում, որ նա դա ասել է հենց իմ մասին: Նա այդպիսի մեկնաբանություններ հասցեագրում է բոլոր կանանց: Եվ նա, ով կարծիք է կազմում գրքի մասին՝ ըստ դրա շապիկի, չպետք է ղեկավարի մեր երկիրը: Ես անընդունելի եմ համարում ինչ-որ մեկին ըստ արտաքին տեսքի դատելը: Դա դաժան է:»:

Հիշեցնենք, որ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների շուրջ սկանդալները և սեքսիստական արտահայտությունները կտրուկ կրճատել են նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի հնարավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս