Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է պաշտոնական այցով Անկարայում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ երկու երկրի ղեկավարների հանդիպումը տևել է մեկ ժամ:
«Ես շատ ուրախ եմ, որ գտել եմ կյանքում իմ կոչումը, հանդիպել հետաքրքիր մարդկանց, ովքեր իմ մեջ խթանել են հետաքրքրասիրությունը»,-ասել է Շառլ Ազնավուրը:
Սիրիայի դեպքերի հետաքննությամբ զբաղվող ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովը զեկույց է հրապարակել երկրում հանցագործությունների մեղավորների մասին, հայտնում է korrespondent.net-ը:
Մինչ համաշխարհային կինոմանների հայացքն ուղղված է դեպի փետրվարի 28-ը, երբ հայտնի կդառնան «Օսկար»-ի մրցանակակիրները, քչերն են տեղյակ, որ կինոակադեմիայի արձանիկն «Օսկար» է կոչել մի գրադարանավարուհի, թեև դերասանուհի Բեթ Դեվիսը ևս լուրջ հավակնություններ ունի այդ հարցում: Առաջին անգամ «Օսկար» բառը գործածվել է 6-րդ մրցանակաբաշխության ժամանակ:
Ռազմական «Մի-8» ուղղաթիռը Պսկովի մարզում պարտադրված վայրէջք է կատարել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ու տեղեկատվության վարչությունից, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայտնի դերասան Հյու Ջեքմանն իր ինստագրամյան ու ֆեյսբուքյան էջերում լուսանկար է հրապարակել՝ հետևյալ գրությամբ:
Մեծ Բրիտանիայում տեղացի ֆերմեր Լեո դե Վաթսը կազմակերպել է գյուղական մաքուր օդի վաճառքը հարուստ գնորդներին:
Աշխարհի լավագույն խոհարար Բենուա Վիոլյեն, որն ինքնասպան էր եղել հունվարի վերջին, կարող էր լինել խաբեբա գինեվաճառի զոհը, հայտնում է շվեյցարական ֆինանսական Bilan ամսագիրը:
Leconfield Property Group անշարժ գույքի Էլիտար դեւելոպերը վաճառքի Է հանել վեցհարկանի թաունհաուսը, որը ժամանակին պատկանում Էր Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թեթչերին:
Թուրքական հայտնի թերթերից մեկը, ի տարբերություն Բաքվի կողմից մշտապես արվող աղավաղումների, Ադրբեջանի քարտեզը ներկայացրել է ճիշտ կերպ` առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի:
Հնդկաստանի Բանգալոր քաղաքում արու ընձառյուծը ներխուժել է տեղի դպրոցներից մեկի տարածք ու գրոհել 6 մարդու, որոնք փորձել են կենդանուն որսալ: Տուժածների թվում են վայրի բնության պահպանության մասնագետը, անտառահատն ու տեղի հեռուստաալիքի օպերատորը, հայտնում է BBC-ն:
ԱՊՀ-ի կազմավորման 25-ամյակի շրջանակում Հայաստանում, Ուզբեկստանում ու Ղրղըզստանում կանցկացվեն Ռուսաստանի օրեր, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի փոխնախարար Ալլա Մանիլովային:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ սարսափած է այն մարդկանց տառապանքներից, որոնք հարուցվել են Սիրիայում ռմբակոծությունների հետևանքով, հայտնում է BBC-ն:
Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը կոչ է արել ԱՄՆ-ին քրեական հետաքննություն սկսել ամերիկյան զինծառայողների կողմից բանտարկյալների հետ դաժան վերաբերմունքի փաստերի առնչությամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գերմանիայի ու Ֆրանսիայի Կենտրոնական բանկերի ղեկավարներ Յենս Վայդմանն ու Վիլլերուա դե Գալոն պահանջել են ձևավորել եվրոգոտի, ինչպես նաև հայտարարել են համաեվրոպական ֆինանսների նախարարության ստեղծման անհրաժեշտության մասին, ինչը կօգնի վերականգնել տնտեսական հաշվեկշիռը Եվրամիությունում:
Արծվաքանդակ խոյակները Զվարթնոցի տաճարի ամբողջ մտահղացման պսակն են, որոնք եզակի երևույթ են վաղ միջնադարի հայկական (և ոչ միայն հայկական) ճարտարապետության մեջ: Հելլենիստական ճարտարապետության մեջ ևս լայն տարածում ունեն կենդանագլուխ խոյակները, ընդ որում` որոշակի տեղ է գրավում նաև արծվի պատկերումը: Այդ նույն մոտիվները զգալի տարածում են գտել նաև բյուզանդական ճարտարապետության մեջ:
Հարևան ու մուսուլման երկրների հետ համագործակցությունը Իրանի արտաքին քաղաքականության անփոփոխ սկզբունքն է: Մենք ավելի շատ ենք զարգացնելու մեր համագործակցությունը երկրների հետ, որոնք մեզ հետ լավ հարաբերություններ են պահպանել մեզ համար ծանր օրերին՝ պատժամիջոցների չեղյալ հայտարարելուց հետո»:
Գերմանական Բիլդ պարբերականը հարցազրույց է վերցրել ‹‹Եվրատեսիլ 2016››-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանից:
Lenta.ru-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Գորեսլավսկին լքել է իր պաշտոնը, նոր խմբագիր է նշանակվել Ալեքսանդր Բելոնովսկին: Այս մասին ասվում է Rambler & Co-ի հաղորդագրության մեջ, հայտնում է gazeta.ru- ն:
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները հաշվեհարդար են տեսել Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքի 300 բնակիչների հետ, հայտնում է իրաքյան Almada Press գործակալությունը՝ հղում կատարելով աշխարհազորայիններին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր կժամանի Անկարա Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրավերով, հայտնում է «Հուրիեթը»:
iPhone 6-ի ծրագրային ապահովման վերջին թարմացումն արգելափակում է սմարթֆոնի հետագա օգտագործումը, եթե հայտնաբերում է, որ այն վերանորոգվել է Apple կորպորացիայի պաշտոնական ներկայացուցչությունից դուրս, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում ձերբակալել է ԴԱԻՇ-ի 7 անդամի, որոնք պլանավորել էին ահաբեկչություններ իրականացնել Մոսկվայում, Պետերբուրգում ու Սվերդլովի մարզում, ասվում է ՌԴ հատուկ ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնի հաղորդագրության մեջ:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մեդալներ է շնորհել իրանցի երկու նախարարի, ինչպես նաև երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարին Գործողությունների համատեղ համակարգային պլանի (JCPOA) իրականացման համար, հայտնել է իրանական IRNA գործակալությունը:
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը հայտարարել է, որ «դժոխքում հատուկ տեղ կգտնվի բոլոր այն կանանց համար, որոնք չեն օգնում միմյանց»:
«Գաղտնիք չէ, թե «Վարդերի հեղափոխությունից» սկսած ԱՄՆ-ը ինչպիսի քաղաքականություն է վարել Վրաստանում, և ԱՄՆ-ի հիմնական նպատակն էր՝ ուժեղացնել իր ազդեցությունը Վրաստանում, քանի որ գալիս էին արդեն նոր ուժեր, որոնք հակառուսական տրամադրություններ ունեին, և բնական է, որ ԱՄՆ-ը այս հանգամանքը պետք է օգտագործեր, ու մինչ օրս ևս շարունակում է օգտագործել»,- ասաց վրացագետ Ալիկ էրոյանցը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ը ամրացնում հայ-վրացական սահմանի անվտանգությունը, ու ինչ ազդեցություն դա կունենա հայ-վրացական հարաբերությունների վրա՝ հավելելով, որ դա միակ համագործակցությունը չէ:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով փետրվարի 8-9-ը Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը պաշտոնական այց կկատարի Հայաստան:
Թայվանում փրկարարները, որոնք հեռացնում են բազմահարկ շենքի փլատակները, որը հողին էր հավասարվել երկրաշարժի հետևանքով, հայտնել են, որ շենքի ավելի քան 120 բնակիչ դեռ շարունակում է մնալ փլատակների տակ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չպետք է թույլ տա Սիրիայում այն իրավիճակի կրկնությունը, երբ 2003-ին միջազգային կոալիցիայի ուժերը ներխուժեցին Իրաք, հայտնում է Bloomberg-ը:
Փարիզի, Դյուսելդորֆի, Դորտմունդի ու Քյոլնի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ իրենց վրդովմունքը հայտնելով Թուրքիայի իշխանությունների գործողությունների հանդեպ, հայտնում են քրդական լրատվամիջոցները: