Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 92,36 դոլարի

Չորեքշաբթի առավոտյան նավթի գները աճել են և գտնվում են վերջին հինգ շաբաթվա առավելագույն մակարդակներում, ինչը կապված է Մերձավոր Արևելքից վառելիքի մատակարարումների նոր խափանումների մտավախությունների հետ։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի սեպտեմբերյան նավթի ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի համար 92.36 դոլարով, ինչը նախորդ փակման համեմատ ավել է 1.35 դոլարով (1.48%)։ Երեքշաբթի օրը դրանք աճել են 1.79 դոլարով (2%)՝ մեկ բարելի համար հասնելով 91.01 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) սեպտեմբերյան WTI տեսակի նավթի ֆյուչերսներն էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 1.14 դոլարով (1.35%)՝ մեկ բարելի համար հասնելով 85.48 դոլարի։ Նախորդ նստաշրջանում դրանց գինը աճել է 1.68 դոլարով (2%)՝ մեկ բարելի համար հասնելով 84.91 դոլարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031